Ծնողներն ահազանգում են. երեխաները մանկապարտեզում մրսում, հիվանդանում են

Խնամք

«Մանկապարտեզում ցածր ջերմաստիճանի պատճառով երեխան հիվանդացել է, ամբողջ գիշեր հետ տվել, 39 աստիճան ջերմություն ունի»,- Panorama.am-ին այս մասին հայտնեց Նոր Նորքի մանկապարտեզներից մեկի սանի ծնողը: Նա դժգոհեց,  որ մի քանի օր առաջ էլ մյուս երեխան էր մրսել, հիվանդացել:  «Եթե կա քաղաքապետի թույլտվություն, չեմ հասկանում, ինչու են խնայում մանկապարտեզների տնօրենները»,-ասաց ծնողը:

«Մանկապարտեզում ցածր ջերմաստիճանի պատճառով երեխան հիվանդացել է, ամբողջ գիշեր հետ տվել, 39 աստիճան ջերմություն ունի»,- Panorama.am-ին այս մասին հայտնեց Նոր Նորքի մանկապարտեզներից մեկի սանի ծնողը: Նա դժգոհեց,  որ մի քանի օր առաջ էլ մյուս երեխան էր մրսել, հիվանդացել:  «Եթե կա քաղաքապետի թույլտվություն, չեմ հասկանում, ինչու են խնայում մանկապարտեզների տնօրենները»,-ասաց ծնողը:

Պարզվում է, որ մայրաքաղաքի մի քանի մանակապարտեզներում էլ դեռ ջեռուցում չեն միացրել: Մի քանիսն էլ միայն մսուր խմբերն են տաքացնում: Օրինակ, 105-րդ մանկապարտեզի փոխտնօրենը հայտնեց, որ լոկալ ջեռուցման համակարգը նոյեմբերի 5-ից են փորձարկել, կմիացնեն ամսի 6-ից: «Մեզ մոտ պլիտաներ են միացնում, 18 աստիճանը ապահոված է»,-ասաց մանկապարտեզի փոխտնօրեն Մայա Մովսիսյանը:

Նա նշեց, որ բացակայությունները շատ են, սակայն, հստակ տեղեկություն, թե բացակա երեխաներից քանիսն են հիվանդ, չունի. «Ուղղակի ծնողները մտածում են՝ ջեռուցում չկա, չեն բերում երեխաներին»:

Կենտրոնում գործող թիվ 120 մանկապարտզի տնօրենը, իմանալով լրագրող է իր հետ խոսում, լսափողն արագ ցած դրեց: Հաջորդ զանգին ի պատասխան, ասաց՝ իբր անցյալ օրն էլ էինք զանգահարել: «Իհարկե, ջեռուցվում է: Այս պահին խմբասենյակներում 21-22 աստիճան է: Շատ տաք մանկապարտեզ է, փոքրիկ, հարմարավետ, շենքի տակ»,-ասաց նա:

Ծնողները հակադարձում են, թե հենց իրենք են  «պառերին» ձեռք տվել, սառն են, պլիտաներով են տաքացնում:

Քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնեցին, որ իսկապես, քաղաքապետ Տարոն Մարգարյանը թույլատրել է «ջեռուցման սեզոնի մեկնարկից» առաջ ջեռուցել կրթական հաստատությունները:

«Նախկինից եկող ավանդույթի համաձայն՝ ջեռուցման սեզոնի մեկնարկը տրվում է կոնկրետ օրվանից սկսած, մինչդեռ մասնավորապես կրթօջախներում սահմանված ջերմաստիճանից ցածր կարող է լինել ավելի վաղ: Նման դեպքերում ուղղակի անընդունելի է սպասել ջեռուցման սեզոնի պայմանական այդ մեկնարկին: Եթե կրթօջախում սահմանված ջերմաստիճանը չի պահպանվում, ապա չպետք է սպասել այդ պայմանական օրվան: Մեզ համար առաջնահերթը մեր երեխաների առողջությունն է, այլ ոչ թե ինչ-որ պայմանականություններ: Ըստ այդմ, նախ և առաջ արագ ուսումնասիրեք քաղաքապետարանի ենթակայության կրթօջախների ջեռուցման համակարգերն ու որտեղ արդեն իսկ կա ջեռուցման անհրաժեշտությունը, անմիջապես ապահովեք այն», - ընդգծել էր Տարոն Մարգարյանը:

Քաղաքապետարանից հայտնեցին, որ կան մանկապարտեզներ, որոնք տեխնիկական խնդիրներ ունեն ջեռուցման համակարգի հետ կապված, միգուցե դրանցով պայմանավորված է ձգձվում ջեռուցման համակարգի միացումը:

 

Աղբյուր` Panorama.am

Գովազդ