Ինչպե՞ս պետք է օգտագործել հակաբիոտիկները եւ որո՞նք են դրանց չարաշահման ռիսկերը. կարեւոր ինֆորմացիա մայրիկների համար

Խնամք

Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝

Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝

«Հակաբիոտիներ. կիրառել պատշաճ» կարգախոսի ներքո ընթացող արշավին առաջին անգամ միացել է նաև Հայաստանը:

«Հակաբիոտիկների ճիշտ օգտագործման մասին պետք է տեղեկացված լինեն ոչ միայն քաղաքացիները, հիվանդները, այլև առաջին հերթին բժիշկներն ու դեղագետները»,-ասում է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը:

 

Նրա խոսքով` քարոզարշավի նպատակն է հանրության լայն շրջանում հակաբիոտիկների ճիշտ օգտագործման մասին տեղեկատվության տարածումը:  «Հակաբիոտիկների նշանակումը պետք է որոշվի անհատական մեթոդով: Մենք կոչ ենք անում կիրառել հակաբիոտիկներ միայն բժշկի ցուցմամբ»,-ընդգծում է Խաչատրյանը:

ԱՀԿ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Գայանե Ղուկասյանի փոխանցմամբ` հաշվի առնելով հակաբիոտիկների ոչ պատշաճ կիրառմամբ պայմանավորված ռիսկերը և մեծապես կարևորելով այս թեման՝ ԱՀԿ-ն որոշում է կայացրել մեկ շաբաթ նվիրել քարոզարշավի իրականացմանը: «Քարոզարշավի կարգախոսն արտացոլում է այն փաստը, որ հակաբիոտիկները պետք է կիրառել միայն և միայն անհրաժեշտության դեպքում»,-ասում է մասնագետը:

Վարակիչ հիվանդությունները տասնամյակներ շարունակ բուժելի են: Սակայն հակաբիոտիկների ոչ պատշաճ օգտագործումը նպաստում է դրանց նկատմամբ կայուն մանրէների առաջացմանը: Եթե չձեռնարկվեն միջոցներ, աշխարհը կթևակոխի «հետհակաբիոտիկային դարաշրջան», երբ մարդկությունը կունենա նոր ձևավորված դեղակայուն վարակներ, բայց չի ունենա անհրաժեշտ հակաբիոտիկներ, հետևաբար նշանակված բուժումը կդառնա անարդյունավետ:

ԱՀԿ-ի հաշվարով՝ եթե չիրականցվեն համապատասխան միջոցառումներ, 2050 թվականին աշխարհում կգրանցվի տարեկան մոտ 10 մլն մահվան դեպք, իսկ տնտեսական վնասը կկազմի մոտ 100 տրլն դոլար:

Գովազդ