Ի՞նչ սկզբունքով և ի՞նչ ներքնաշոր ընտրել փոքրիկի համար

Խնամք

Հարցերին պատասխանում է  «Շենգավիթ» բժշկական կենտրոնի նորածինների ինտենսիվ թերապիայի բաժանմունքի նեոնատոլոգ Լուսինե Գրիգորյանը:

Ինչպիսի՞ ներքնաշոր հագցնել երեխային:

Մանկական ներքնաշորը երեխայի հագուստի կարևոր մասն է, և պետք է այն ճիշտ ընտրել: Ներքնաշորն անմիջապես հպվում է մարմնին, ուստի այն պետք է լինի հարմարավետ:

Առաջնային նշանակություն պետք է տալ կտորի ընտրությանը: Ցանկալի է՝ այն լինի բամբակյա, որպեսզի մաշկը կարողանա շնչել: Եթե երեխան բամբակի նկատմամբ ալերգիա ունի, խորհուրդ է տրվում արհեստական կտորներից կարված ներքնաշոր ընտրել: Կտորը պետք է լինի փափուկ և նուրբ:

Ինչի՞ն ուշադրություն դարձնել ներքնաշոր ընտրելիս:

Ուշադրություն դարձրեք կտորին և կտորի կարին: Կարը չպետք է լինի կոշտ կամ ծակող: Եթե կարը կոկիկ է, ոչ մի տեղ չի ընդհատվում, հարթ է, ուրեմն դուք որակյալ ներքնաշոր եք ընտրել: Կարևոր է նաև, որ ներքնաշորը ճիշտ չափսի լինի: Նեղ ներքնաշորը սեղմում է մարմինը՝ առաջացնելով արյան շրջանառության տեղային խանգարում, ինչպես նաև խոչընդոտում է ազատ շարժումներին: Մեծ չափսի ներքնաշորը շատ շարժվելով կարող է վնասել երեխայի նուրբ մաշկը:

Ո՞ր ներքնաշորերն է հարկավոր բացառել: 

Բոլոր այն ներքնաշորերը, որոնք զարդարված են դեկորատիվ էլեմենտներով (հատկապես մետաղական): Երեխան կարող է դրանք պոկել և վնասել իրեն: Բացառեք նաև անորակ, վատ կարված, մեծ չափսերի և անհարմարավետ ներքնաշորերը:

Գովազդ