Փոքրիկի ատամները. ինչպե՞ս խնամել, ինչո՞վ ու երբվանի՞ց

Խնամք

Հարցերին պատասխանում են մանկական ատամնաբուժարանի մասնագետները

 

Ո՞ր տարիքից պետք է փոքրիկը սկսի լվանալ ատամները:

Երեխայի ատամները պետք է խնամել անմիջապես ծկթումից հետո. հարկավոր է ստերիլ թանզիֆով մաքրել ատամները: Ատամները խոզանակով և մածուկով կարելի է մաքրել 2 տարեկանից սկսած. մինչև 3 տարեկան արգելված են ֆտոր պարունակող մածուկները:

 

Օրվա ընթացքում քանի՞ անգամ մաքրել ատամները:

 

Օրվա ընթացքում ատամները հարկավոր է լվանալ 2 անգամ՝ առավոտյան` ուտելուց հետո և երեկոյան` քնելուց առաջ:

 

Ինչպե՞ս ճիշտ մաքրել ատամները և խնամել բերանի խոռոչը:

 

Ատամները ճիշտ մաքրելու համար պետք է մածուկը տեղադրել խոզանակի վրա (ոսպի չափսով): Ատամները մաքրելիս պետք է կատարել շրջանաձև կամ ուղղահայաց շարժումներ` բացառելով հորիզոնական շարժումները: Մաքրելը սկսում ենք ծամիչ մակերեսից, այնուհետև` ներսային և դրսային հատվածները: Խոզանակը պետք է շարժել ատամի հիմքից դեպի վեր:

 

Ո՞ր տարիքից է հարկավոր այցելել ատամնաբույժի:

 

Ատամնաբույժին պետք է այցելել ատամների ծկթումից հետո՝ տարվա մեջ  2 անգամ:

 

 

 

 

Գովազդ