Առաջին մասը կարդացեք այստեղ:
Եթե երեխայի քաշը չի ավելանում նորմային համապատասխան, հարկավոր է խորհրդակցել բժշկի կամ բուժքրոջ հետ: Երբեմն քաշի ավելացման դանդաղ տեմպերը թաքնված հիվանդության հետևանք են:
Ըստ Արաբկիր մանկական պոլիկնիլիկայի մանկաբույժ Նաիրա Գինոյանի, նորածին երեխաների մոտ առաջին երեք ամիսներին լինում են ոչ թե հիվանդություններ, այլ ֆիզիոլոգիական վիճակներ:
Դրանցից են շեքի դերմատիտը /շքաբորբ/, խալեր և ցան, գլխի մաշկախտ /էկզեմա/, փորացավ կապված մոր սննդի և շրջակա միջավայրին հարմարվելու հետ, աչքի և ականջի ցավերը:

Խալեր և ցան
Շատ երեխաների մաշկի վրա կարող է կարճատև ցան առաջանալ: Ավելի հաճախ նորածինների մոտ ի հայտ եկած ցանը կյանքի առաջին շաբաթում անհետանում է. դա որևէ հիվանդության ախտանշան չէ: Սակայն ցանը կարող է նաև վտանգավոր լինել:
Ախտանիշերը: Կարմիր խալեր` կետի պես վառ կենտրոնով, ցանը հայտնվում է փոքրիկի մարմնի տարբեր մասերում:
Մանկաբույժի խոսքերով հարկավոր է շտապ բժիշկ կանչել, եթե խալերը համաչափ մուգ կարմիր կամ ծիրանագույն են /կետային արյունազեղումներ/, կենտրոնում թարախապալարիկներ են հայտնվել: Նման ցանը կարող է վարակիչ լինել:
Շեքի դերմատիտ /շքաբորբ/
Շեքի դերմատիտը երեխայի շեքի մաշկի բորբոքումն է: Մանկաբույժը առաջացման պատճառներից նշում է երեխային կեղտոտ տակաշորի մեջ երկար պահելը ինչպես նաև տակաշորերը լվանալու ժամանակ օգտագործված մաքրող նյութերը:
Գինոյանն ասում է, որ երեխայի հագուստ չի կարելի լվանալ կենսանյութեր պարունակող լվացքի փոշիներով, ինչպես նաև հարկավոր է լավ պարզաջրել: Իսկ բորբոքային մասերին պետք է քսել բժշկի խորհուրդ տված դեղամիջոցները:
Բորբոքային մասերի առրակության դեպքում պետք է ավելացնել օդային լոգանքների ժամանակը, որպեսզի օդը չորացնի երեխայի մաշկը: Չի կարելի սինթետիկ մանկական վարտիքներ հագցնել փոքրիկին մինջև ցանի անցնելը:
Ախտանիշերը: Բորբոքում ու կարմրություն շեքում, երեխայի տակաշորերից ամոնյակի հոտ է գալիս: Մանկաբույժը խորհուրդ է տալիս կանչել բժշկի, եթե ցանը մնում է երկու օրից ավելի:
Շարունակելի
Լիանա Հովհաննիսյան, Անի Ասատրյան