Որքա՞ն պետք է քնի երեխան. ժամերը՝ աղյուսակով 

Խնամք

Մեծահասակները երբեք չեն մտածում՝ քանի ժամ պետք է քնեն: Նրանք շատ լավ հասկանում են` հագեցել են քնից, թե ոչ:

Իսկ երեխանե՞րը:

 Մենք գիտենք, որ քունը շատ ինդիվիդուալ է: Յուրաքանչյուր երեխա քնի իր ռեժիմն ունի: Մանկաբույժներն առանձնացնում են տարբեր տարիքի համար կոնկրետ ժամեր ու քնի տևողություն, որի դեպքում երեխան կհագենա քնից և կլինի առողջ և առույգ:

 

 Որպեսզի երեխան հագենա քնից:

 

 Կրծքով կերակրվող երեխան կարող է քնել 20 ժամ, չէ՞ որ կյանքի առաջին ամիսներին երեխայի օրգանիզմն անցնում է նոր ռեժիմի, որի համար անհրաժեշտ է մեծ էներգիա և ուժ:

 

Ամիս

Քնի ժամերը

1 ամիս

15–18 ժամ

2 ամիս

15–17 ժամ

3 ամիս

14–16 ժամ  

4 - 5 ամիս

15 ժամ

6 - 8 ամիս

14,5 ժամ

9 - 12 ամիս

13,5–14 ժամ

1 - 1,5 տարեկան

13,5 ժամ

1,5 - 2,5 տարեկան

12,5–13 ժամ

2,5 - 3 տարեկան

12 ժամ

4 տարեկան

11,5 ժամ

5 - 6 տարեկան

11 ժամ

7 - 8 տարեկան

10,5 ժամ

9 - 10 տարեկան

10 ժամ

11 - 12 տարեկան

9,5 - 10 ժամ

12 տարեկանից բարձր

9 - 9,5 ժամ

 

Որպեսզի հաշվեք, թե քանի ժամ է քնում ձեր երեխան, ֆիքսեք ժամը հենց քնի պահին: Արեք սա մի քանի օր ու հաշվեք քնի միջին տևողությունը:

Տարիքի հետ քնի տևողությունը կրճատվում է: Մեծահասակն, օրինակ, պետք է քնի օրական 8 ժամ:

Ինչպե՞ս հասկանալ, որ երեխան չի հագեցել քնից:

Մինչև 6 ամսական երեխան քնում է ցանկացած պահի՝ ուտելիս, դրսում զբոսանքի ժամանակ, մի խոսքով՝ այն պահին, երբ ցանկանում է: Իսկ 6 ամսականից հետո այսչափ քնկոտությունը կարող է հուշել, որ երեխան չի հագեցել քնից:

·        Երեխան սկսում է քնել մեքենայի և սայլակի մեջ, երբ դրանք սկսում են շարժվել:

·        Երեխան առավոտյան արթնանում է 7:30-ից ուշ: Փոքրիկ երեխաները սովորաբար արթնանում են 6-7:30-ի միջակայքում, եթե հագեցել են քնից:

·        Երեխան արթնանում է առավոտյան ժամը 6-ից շուտ: Սա նույնպես հուշում է քնի խանգարման մասին:

·        Փոքրիկը քնում և արթնանում է արցունքներով:

Երեխաների և մեծերի պահվածքի շեղումները նույնպես կարող են հուշել քնի խանգարման մասին.

  • ·        նյարդային, ագրեսիվ և քմահաճ պահվածք
  • ·        քրոնիկ հոգնածություն, երբ երեխան ու մեծահասակը կարող են ցանկացած պահի քնել ու արթնանալ մի քանի ժամ հետո:

Հիշեք՝ ամուր քունը կարևոր է բոլորի համար: Այն ապահովում է ոչ միայն մարդու բարձր տրամադրությունն, այլ նաև ամրացնում է իմունիտետն ու օգտակար է առողջության համար:

 

 

Գովազդ