Սակավարյունություն. ինչ անել հիվանդությունը կանխելու համար

Խնամք

Սակավարյունությունը սննդում երկաթի պակասի հետևանք է: Արտահայտվոում է ընդհանուր թուլությամբ, հաճախակի հոգնածությամբ և հիվանդություների նկատմամբ ցածր դիմադրողականությամբ: Ընդհանուր առմամբ, սակավայրունության ժամանակ բարձրանում է հիվանդանալու վտանգը:

Սակավարյունությունը կանխարգելելու համար`

  • տվեք երեխային լիարժեք սնունդ /առաջին հերթին` կրծքի կաթ/,
  • հավելյալ սննդատեսակներից տվեք երկաթով հարուստ մթերքներ` միս, ձուկ, լյարդ, ձու, լոբազգիներ /1 տարեկանից բարձր` ավելուկ/, մրգեր, բանջարեղեն,
  • ապհովեք վիտամին C-ով, որով հարուստ են կաղամբը, դդում, կարտոֆիլը, մրգերը, հատապտուղները, կանաչեղենը,
  • մի տվեք  մուգ թեյ վաղ տարիքի երեխային, քանի որ թեյի մեջ կան այնպիսի նյութեր, որոնք խանգարում են երկաթի ներծծմանը աղիներում,
  • մի կերակրեք բացառապես կովի /այծի/ կաթով, քանի որ այն նպաստում է սակավարյունության զարգացմանը` խանգարելով երկաթի յուրացումը:
Ներկայացրեց Անի Ասատրյանը
Գովազդ