A և D վիտամիններ.  ինչպե՞ս է հնարավոր լրացնել դրանց բացը. մասնագետի խորհուրդները  

Խնամք

Երեխայի առողջ զարգացման ու  կենսագործունեության համար կարևոր նշանակություն ունեն վիտամինները։

Օրգանիզմում դրանց պակասը հանգեցնում է վտանգավոր հիվանդությունների։ Վիտամինները օրգանիզմում չեն սինթեզվում կամ սինթեզվում են անբավարար քանակով: Այդ իսկ պատճաով պետք է հիշել, որ փոքրիկի համար վիտամինների աղբյուր է առաջին հերթին առողջ ու բուսական սնունդը։

Երեխայի օրգանիզմի առողջ ու բնականոն զարգացման համար կարևոր ու անհրաժեշտ վիտամիններից են A և D  վիտամինները։

A վիտամին

Նպաստում է տեսողության բարելավմանը, օրգանիզմի աճին, լավ է անդրադառնում մաշկի որակի վրա։

Բայց A վիտամինը անկայուն միացություն է, օդի հետ շփվելիս արագ օքսիդանում է, իսկ  լույսի ազդեցությամբ՝ քայքայվում։ Այդ իսկ պատճառով  A վիտամին պարունակող բանջարեղենը երկար ժամանակ չի կարելի թողնել մանրացված։

A վիտամի լավագույն աղբյուր են ձկան յուղը և տավարի լյարդը, այնուհետեւ` կարագը, ձվի դեղնուցը, կաթը: Իսկ այս վիտամինի բուսական աղբյուրներն են կանաչ և դեղին բանջարեղենը` գազարը, դդումը, քաղցր պղպեղը, լոլիկը, սպանախը, բրոկոլին, կանաչ սոխը, դեղձը, ծիրանը, խնձորը, խաղողը, ձմերուկը, սեխը, մասուրը, չիչխանը և այլն։  

 

 D վիտամին

Անհրաժեշտ է երեխայի  ոսկրային համակարգի ձևավորման և աճի համար։ Դրա բացակայությունը կարող է հանգեցնել այնպիսի վտանգավոր հիվանդության, ինչպիսին ռախիտն է։

Վիտամին D-ն հիմնականում սինթեզվում է արևի  ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցության տակ` մաշկի խոր շերտերում` խոլեսթերինից առաջացող պրովիտամին D-ից։

Բուսական ծագման սննդամթերքում վիտամին D գրեթե չկա։ Վիտամին D-ով հարուստ է ձկնամթերքը՝ ձկան յուղը, լյարդը։

Ձկան յուղ

Երեխայի օրգանիզմի համար դրա կարևորությունն ու օգտագործման կանոնները ներկայացնում է մանկաբույժ Մարինե Թանգյանը։

Ի ՞նչ է ձկան յուղը

Ձկան յուղը (Օմեգա 3) բավականին լավ ճարպանյութ է։ Օգտագործում են  A և D ավիտամինոզների(բացակայության), ինչպես նաև արտաքին վերքերի բուժման համար։ Օգնում է նյութափոխանակությանը, բարձրացնում է երեխայի դիմադրողականությունը, ակտիվացնում է օրգանիզմը։

Ո ՞ր տարիքից և ի ՞նչ չափաբաժնով կարելի է երեխային տալ ձկան յուղ

Երեխային ձկան յուղ կարելի է տալ երկու տարեկանից սկսած, մինչև այդ դրա օգտագործումը չի խրախուսվում։

Մինչև վեց տարեկան երեխային պետք է տալ  մեկ հաբից օրական 1-2 անգամ։ Վեց տարեկանից բարձր երեխաներին  օրվա ընթացքում մինչև երեք անգամ կարելի է տալ։

Պե՞տք է, արդյոք, նախապես խորհրդակցել բժշկի հետ

Ձկան յուղը պատկանում է կենսաբանական ակտիվ  նյութերի շարքին։ Սակայն առանց բժշկի իմացության, ցանկալի չէ օգտագործել։ Ցանկացած երեխա անհատական մոտեցում է պահանջում։ Խորհուրդ եմ տալիս ծնողներին նախապես անպայման խորհրդակցել բժշկի հետ։

Չարաշահել չի ՛ կարելի։ Չարաշահումը կարող է առաջացնել փսխում, լուծ։ Հետագայում էլ կբերի նյութափոխանակության խանգարումների։

 

Գովազդ