Ի՞նչ պետք է իմանալ երեխայի մազերն առաջին անգամ կտրելուց կամ սափրելուց առաջ

Խնամք

Ծնողների շրջանում կա տարածված սովորություն՝ երեխայի մեկ տարեկան դառնալուն պես սափրել կամ կտրել նրա մազերը:

Համարվում է, որ այս դեպքում երեխայի մազերը ամրանում են ու դառնում  ավելի խիտ։ Բայց այս կարծիքի հիմքում գիտական որևէ ապացույց չկա։ Ավելին՝ երեխայի մազերի որակը պայմանավորված է ժառանգական գործոնով, իսկ այս տարիքում նրա մազերը սափրելը ոչ միայն վնասում է գլխի նուրբ մաշկը, այլև փոքրիկի մոտ առաջացնում է սթրես։

Սափրելու արդյունքնում երեխայի մազերի գույնը չի փոխվում։

Երեխայի մազերի գույնը առավել հաճախ փոխվում է նրա տարիքի հետ։ Որպես կանոն՝ մազերն աստիճանաբար մգանում են։ Բայց երեխայի մազերի գույնի փոփոխությունը ամենևին կապված չէ մազերը կտրելու կամ սափրելու հետ։

Ինչպե ՞ ս ճիշտ սափրել երեխայի մազերն առանց գլխամաշկը վնասելու։

Այնուամենայնիվ, եթե որոշել եք առաջին անգամ սափրել երեխայի մազերը, ապա դա պետք է անել շատ ուշադիր ու նուրբ։ Ընտրեք հնարավորինս հարմար ու անվտանգ ածելի, անպայման օգտագործեք սափրման համար նախատեսված գել։ Հիմա առավել տարածված են սափրելու համար նախատեսված սարքերը:  

Սափրած գլխամաշկն անպայման պետք է պաշտպանել արևից։

Եթե սափրել եք երեխայի մազերը, ապա անպայման գլխամաշկը պետք է պաշտպանել արևի ուղիղ ճառագայթներից։ Երեխայի գլխամաշկին քսեք պաշտպանող  միջոցներ ու հետևեք, որ նա կրի գլխարկ։

Երեխայի մազերը պետք է խնամել ծննդյան օրից սկսած։

Քանի որ գլխամաշկի վրա շատ կան քրտնագեղձեր, դրանք ակտիվորեն գործում են նույնիսկ այն ժամանակ, երբ երեխան ակտիվ կյանք չի վարում։ Դրա համար փոքրիկին պետք է ամեն օր լողացնել և մերսել նրա գլուխը։ Մանկանակ շամպունների ու գելերի օգտագործումը ցանկալի է, բայց ոչ պարտադիր։ Իսկ մազերը պետք է սանրել փափուկ ատամիկներով սանրով կամ հատուկ խոզանակով։

 

Աղբյուրը՝ mama.ru

Գովազդ