Ինչպես ապահովել 1-3 տարեկան երեխայի անվտանգությունը․ մաս 2

Խնամք

Մաս 1-ը կարող եք կարդալ այստեղ։

 

Ընկնելը կանխելու համար

 

  1. Փակեք բոլոր պատուհանները, որոնք չունեն ճաղեր։
  2. Պատուհանի մոտից հեռու դրեք աթոռներն ու այն բոլոր հարմարանքները, որոնց վրա երեխան կարող է բարձրանալ։
  3. Մահճակալի շարժական ճաղերը միշտ պահեք բարձրացրած վիճակում։ Մահճակալի ճաղերի բարձրությունը պետք է լինի երեխայի հասակի 2/3-ից ավելի։
  4. Աստիճանները պետք է ունենան բազրիքներ։

 

  Շնչահեղձությունից խուսափելու համար

 

  1. Մահճակալի մեջ պոլիէթիլենի տոպրակներ, փուչիկներ, մետաղադրամներ  և  այլ փոքր առարկաներ մի դրեք։ «Աչքի  հուլունքներ»-ից ու շղթաներից հրաժարվեք։
  2. Մի տվեք երեխային հատիկավոր սնունդ՝ պնդուկ, ընկույզ, արևածաղկի սերմեր և այլն։
  3. Երեխայի մահճակալը տեղադրեք կախված լարերից, պարաններից կամ վարագույրներից հեռու։
  4. Երեխային զգուշացրեք բերանում փոքր առարկաներ պահելու վտանգավորության մասին։
  5. Թույլ մի տվեք երեխային ուտելիս վազվզել, ծիծաղել, խոսել կամ քայլել։

 

Այրվածքներից խուսափելու համար

 

  1. Տաք հեղուկներով ամանները դրեք երեխայի համար անմատչելի տեղում։
  2. Նախօրոք ձեռքով ստուգեք այն ջրի տաքությունը, որով պիտի լողացնեք երեխային։
  3. Մի փորձեք երեխային զբաղեցնել կամ հրապուրել կրակով՝ լուցկու, կրակայրիչի։
  4. Թույլ մի տվեք երեխային կանգնել վառարանի, գազօջախի կամ ջեռուցիչի մոտ։

 

 

 

 

 

 

Գովազդ