Ծնողներին հուզող հարցերից է, թե երբ է երեխան իսկապես պատրաստ մանկապարտեզ հաճախելուն: Բացի այն, որ մանկապարտեզ ընդունելու համար սահմանված է նվազագույն որոշակի տարիք, ամեն երեխա նաև անհատականություն է, ուստի ամեն մեկը տարբեր տարիքում է պատրաստ մանկապարտեզ հաճախելուն: Ստորև կներկայացնենք 15 նշաններ, որոնք վկայում են, որ փոքրիկն արդեն պատրաստ է մանկապարտեզ գնալուն.
Երեխան արդեն սահուն խոսում է, սիրում է խաղալ այլ երեխաների հետ և ձգտում է շփվել նրանց հետ
Կարող է սնվելիս գդալ օգտագործել, ինքնուրույն միզանոթից օգտվել, հագնվել աննշան օգնությամբ
Երեխայի սննդակարգը բազմազան է. ներառում է սուպեր, պյուրեներ, մսեղենով և ձկնեղենով կերակրատեսակներ
Երեխայի համբերությունը բավարարում է գոնե 15 րոպե տեղում հանգիստ նստելու համար: Սիրում է լսել և ինքնուրույն ինչ-որ բան անել /օրինակ, նկարել/
Երեխան կարող է որոշ ժամանակ անց կացնել առանց մեծերի ուշադրության, ինքնուրույն իր համար զբաղմունք գտնել

Փոքրիկը չունի նյարդային համակարգի խանգարումներ
Չունի փսիխոսոմատիկ վիճակներ, երբ ամեն նյարդային ցնցում վերաճում է հիվանդության
Երեխան հետաքրքրությամբ ուսումնասիրում է շրջապատող աշխարհը և կարող է բավական երկար ժամանակ մնալ առանց ծնողների
Սիրում է սովորել, էնտուզիազմով նոր գործի է «լծվում» և այն հասցնում ավարտին:
Փոքրիկը սիրում է գտնվել երեխաների շրջապատում, անգամ եթե նա չի կարող ինքնուրույն հագնվել և ուտել
Առողջական վիճակով պայմանավորված հակացուցումներ չկան
Չունի սննդային ալերգիա, տեսողական և լսողական խնդիրներ: Այլապես հարկավոր է երեխայի համար ընտրել համապատասխան մասնագիտացված հաստատություն:
Բժշկական զննություն է անցել մանկաբույժի, ակնաբույժի, թերապևտի, նյարդաբանի, էնդոկրինոլոգի մոտ:
Փոքրիկը ստացել է բոլոր պատվաստումներն ըստ պատվաստումների օրացույցի և անալիզ է հանձնել` մեզի ընդհանուր անալիզ, մեզի անալիզ շաքարի պարունակությունը ստուգելու համար, անալիզ` ճիճուների առկայությունը ճշտելու համար:
Երեխան հաճախ մրսածությամբ հիվանդանալու հակում չունի /տարեկան 6 անգամից ավել չի հիվանդանում/: Եթե նման խնդիր կա, մայրիկը երեխային ավելի ուշ պետք է մանկապարտեզ ուղարկի: