Մանկապարտեզ, որը  ցանկության դեպքում կաշխատի մինչև 23:00 և անգամ հանգստյան օրերին

Խնամք

Մասնագետներն ասում են՝ երեխաների համար մանկապարտեզը մեծ փորձություն է, քանի որ դժվարությամբ են հարմարվում նոր միջավայրին: Երեւանի Դավթաշեն համայնքում գործող «Բեմբի» զարգացման կենտրոնում լավ գիտեն այդ մասին, ուստի անում են ամեն ինչ՝ երեխային մանկապարտեզի առօրյային եւ ընկերական նոր միջավայրին հնարավորինս շուտ  եւ հեշտ ինտեգրելու համար:

«Բեմբի» զարգացման կենտրոնը նախատեսված է 1-6 տարեկան երեխաների համար։

Մանկապարտեզում գործում է տարիքային երկու խումբ։ Կրտսեր խմբում ներառված են 1-3 տարեկան փոքրիկները։

Կրտսեր խմբի դայակ Դիանա Հակոբյանն ասում է՝ այս տարիքի երեխաների դեպքում շատ կարեւոր է նոր շրջապատին հարմարվելը, չէ՞ որ հենց այդ ժամանակ են առաջին անգամ սովորում բաժանվել մայրիկից։ «Կրտսեր խմբի երեխաների առօրյան հիմնականում բաղկացած է խաղերից, որպեսզի երեխաները միմյանց հետ շփվելու հնարավորություն ունենան,-ասում է ընկեր Դիանան,- Մանկապարտեզը ապահովում է նաեւ երեխաների խոսքի զարգացումը: Կարդում ենք հեքիաթներ, 2-3 շաբաթ անց կրկնում ենք դրանք՝ միաժամանակ խթանելով  հիշողության զարգացումը: Ի դեպ, այս մեթոդի շնորհիվ մեր սաները շատ ավելի հեշտ ու արագ են սովորում խոսել։ Իսկ 4-5 տարեկանում ազատ կարողանում են հայերեն կարդալ»։

Ընկեր Դիանան պատմում է՝ «Բեմբի» զարգացման կենտրոնի կրտսեր խմբի երեխաները զբաղվում են նաեւ կավագործությամբ ու նկարչությամբ, ինչն օգնում է զարգացնել երեւակայությունը։ «Մեր կենտրոնում մենք հոգում ենք նաեւ երեխաների գեղագիտական ճաշակի ձեւավորման մասին։ Երեխաներն այստեղ ցերեկվա ժամերին քնում են դասական երաժշտության ներքո»,-ասում է Դիանան։

«Բեմբի» զարգացման կենտրոնն աշխատում է երկուշաբթիից շաբաթ: Փոքրիկների օրն այստեղ սկսվում է առավոտյան 08:30-ին և ավարտվում  երեկոյան 18:00-ին: Սակայն ցանկության դեպքում երեխայի խնամքը կարող եք վստահել զարգացման կենտրոնի հոգատար անձնակազմին նույնիսկ մինչեւ երեկոյան 22:00-23:00: Գործում է նաեւ կիրակնօրյա ծառայություն՝ դարձյալ հավելավճարով։

 

Մանրամասների համար զանգահարել՝ 044 077033։

Հասցե՝ Դավիթաշեն 4րդ թաղամաս, 50/4


 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Գովազդ