Ե՞րբվանից է անհրաժեշտ երեխային գիշերանոթին վարժեցնել

Խնամք

Գիշերանոթից օգտվելուն պատրաստ լինելը կախված է երեխայի տարիքից ու անձնական հատկություններից. այսպիսին է  մանկաբույժ Սիրանուշ Պողոսյանի կարծիքը:

Շատ մայրիկներ կարծում են, որ երեխային գիշերանոթից օգտվելուն վարժեցնելը ծանր գործ է: Ըստ մանակաբույժի` ամեն ինչ շատ ավելի պարզ է:

«Մեծանալով երեխաները իրենց աղիներն ու միզապարկը կարագավորելու ունակություն են ձեռք բերում: Մայրը պետք է ուշադիր հետևի երեխային` սպասելով, թե երբ է նա ուզում այդ պահանջը կատարել,  և բարեկամաբար խրախուսի նրան օգտվել գիշերանոթից»:

Չկա կոնկրետ տարիք, երբ կարելի է ասել, թե երեխան արդեն պատրաստ է օգտվել գիշերանոթից: Նախևառաջ պետք է հիշել, որ տարբեր տարիքում երեխաների աղիներն ու միզապարկը  միանաման չեն գործում:

«Որոշ երեխաների  կղանքը կանոնավոր է լինում, մյուսներինը` ոչ: Կյանքի առաջին տարվա ընթացքում երեխաների մեծ մասը չի

Գիշերանոթից օգտվելուն պատրաստ լինելը կախված է երեխայի տարիքից ու անձնական հատկություններից. այսպիսին է  մանկաբույժ Սիրանուշ Պողոսյանի կարծիքը:

Շատ մայրիկներ կարծում են, որ երեխային գիշերանոթից օգտվելուն վարժեցնելը ծանր գործ է: Ըստ մանակաբույժի` ամեն ինչ շատ ավելի պարզ է:

«Մեծանալով երեխաները իրենց աղիներն ու միզապարկը կարագավորելու ունակություն են ձեռք բերում: Մայրը պետք է ուշադիր հետևի երեխային` սպասելով, թե երբ է նա ուզում այդ պահանջը կատարել,  և բարեկամաբար խրախուսի նրան օգտվել գիշերանոթից»:

Չկա կոնկրետ տարիք, երբ կարելի է ասել, թե երեխան արդեն պատրաստ է օգտվել գիշերանոթից: Նախևառաջ պետք է հիշել, որ տարբեր տարիքում երեխաների աղիներն ու միզապարկը  միանաման չեն գործում:

«Որոշ երեխաների  կղանքը կանոնավոր է լինում, մյուսներինը` ոչ: Կյանքի առաջին տարվա ընթացքում երեխաների մեծ մասը չի զգում, թե երբ են գործելու աղիները: Հենց ուղիղ աղին լացվում է, կղանքը դուրս է հրվում այնքան արագ, որ մայրը չի հասցնում որևէ բան անել»,- ասում է Պողոսյանը:

Մանկաբույժի խոսքերով` որոշ երեխաների առաջին կամ միակ կղանքը օրվա ընթացքում միշտ լինում է նախաճաշից մի քանի րոպե հետո: Լիքը ստամոքսը ստիպում է  աղիներին գործել, հատկապես գիշերային երկարատև քնից հետո. «Այդ պահը «որսալը» բավականին հեշտ է: Բայց չի նշանակում, թե դուք արդեն երեխային վարժեցրել եք գիշերանոթից օգտվել: Առայժմ դուք վարժեցրել եք ոչ թե երեխային, այլ ինքներդ ձեզ: Երեխան դեռ միայն ընտելանում է գիշերանոթին»:

Այն երեխաները, որոնց աղիները գործում են օրը մի քանի անգամ և  տարբեր ժամերի, դժվար  է գիշերանոթին վարժեցնելը. «Ստիպված կլինեք նրան գիշերանոթի վրա նստացնել այնքան հաճախ ու երկար, որ փոքրիկն ավելի շուտ միայն կբարկանա և կդիմադրի, քան կվարժվի»:

 

շարունակելի

Լիանա Հովհաննիսյան

 

Այս թեմայով կարդացեք նաև`

Երբ և ինչպես երեխային սովորեցնել միզամանից օգտվել

Գովազդ