Ի՞նչ է գրիպը և ինչպե՞ս է պետք պայքարել դրա դեմ․ ընտանեկան բժշկի խորհուրդները

Խնամք

Ներկայացնում է «Հերացի» պոլիկլինիկայի բաժնի վարիչ, ընտանեկան բժիշկ Սոնա Տերմենջյանը։

Գրիպը վարակիչ, սեզոնային հիվանդություն է: Առավել հաճախ հանդիպում է աշնան, ձմռան ընթացքում: Վարակի փոխանցումը տեղի է ունենում օդակաթիլային ճանապարհով կամ անմիջական շփման միջոցով:

Հիվանդությունը հիմնականում սկսում է հանկարծակի և շատ բուռն է ընթանում, կարող են ի հայտ գալ մի շարք բարդություններ:

Սեզոնային գրիպի վարակից պաշտպանվելու լավագույն տարբերակը պատվաստումն է: Պատվաստման արդյունքում նվազում է գրիպով հիվանդանալու ռիսկը և հետևաբար բժշկի դիմելու հավանականությունը, հոսպիտալացումների և մահերի թիվը:


Գրիպի դեմ պատվաստվելը առավել կարևոր է ռիսկի խմբերի համար, այդ թվում՝  6 ամսականից մինչև 5 տարեկան երեխաների և հղիների համար։ 


Գրիպի դեմ պատվաստումը անվտանգ է և արդյունավետ: Պատվաստումից հետո առաջին 2 օրվա ընթացքում ներարկման տեղում կարող է լինել ցավ, կարմրություն, այտուցվածություն: Պատվաստումն իրականացվում է անվճար ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական հաստատություններում:

 

Աղբյուրը՝ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր

Գովազդ