Ինչպես զարգացնել փոքրիկի խոսքը, որպեսզի նա «թլոշ» չլինի - 2

Նյութի առաջին մասը կարդացեք այստեղ

Վարժ. 4 «Ցանկապատ»

Բերանը բացել, լեզվի ծայրը հպել ստորին ատամներին հետևի կողմից, պահել մի քանի վարկյան, այնուհետև շարժել դեպի աջ, դեպի ձախ:

«Հիմա էլ կներկենք ցանկապատը, այսինքն` մեր ներքևի ատամների շարքը, իսկ որպես վրձին, իհարկե, կծառայի լեզուն»:

Վարժ. 5 «Առաստաղ»

Բերանը բացել, լեզվի ծայրը հպել վերին ատամնաշարի կենտրոնական ատամների հետևում գտնվող «թմբիկներին» ու դանդաղ հպելով կոշտ քիմքին` տանել այն հետ, բերել առաջ:

 

«Այժմ կներկենք առաստաղը նույն վրձնի` լեզվի օգնությամբ»:

Վարժ. 6 «Կնճիթ»

Շուրթերը կլորացնելով բերել առաջ` նմանացնելով փղի կնճիթին:

Վարժ. 7 «Ժպիտ»

Ցույց տալ ժպտալու շարժում բերանի անկյունները տանելով դեպի կողքերը`«Եկ ժպտալով ողջունենք միմյանց այ այսպես»:

Յուրաքանչյուր վարժություն կարելի է կատարել 3-4 անգամ: Եվ կհամոզվեք, որ տվյալ շարժումն արդեն հեշտությամբ և ճիշտ է ստացվում, կարող եք այլևս չշարունակել:

Մաս 1

Նյութը  հավաքեց  Էմմա Պետրոսյանը