Ինչպես ապահովել երեխայի անվտանգությունը. փոքրիկի սենյակի վտանգավոր իրերը

Խնամք

Առաջին հայացքից անվտանգ թվացող մանկական սենյակում նույնպես կան վտանգավոր առարկաներ: Դրանց մասին պետք է հիշել, հատկապես,  եթե Ձեր փոքրիկը դեռ չի բոլորել 5 տարեկանը:

Նշենք մի քանիսը.

  • ՓՈՐՔԻԿԻ ՄԱՀՃԱԿԱԼԸ, որից նա կարող է ցած ընկնել: Բոլոր անկումային վնասվածքների մոտ կեսը տեղի է ունենում կյանքի առաջին տարվա ընթացքում: Մահճակալի շարժական  ճաղերը միշտ պետք է պահել բարձրացրած վիճակում: Եզրերի բարձրությունը պետք է լինի փոքրիկի մարմնի բարձրության առնվազն ¾-ը: Ճաղերի միջև ընկած հեռավորությունը պետք է լինի 5 սանտիմետրից ոչ  ավել: Մահճակալը պետք է վարագույրներից հեռու  լինի: Մահճակալի վրա չի կարելի խաղալիքներն ամրացնել թելերով: Չի կարելի փոքրիկի պարանոցից որևէ բան կախել (օրինակ` ծծակ կամ խաղազարդ): Այն կարող է փոքրիկի համար խեղդվելու պատճառ դառնալ:

  • ԲԱՐՈՒՐԵԼՈՒ ՍԵՂԱՆԸ , եթե այն նեղ է կամ կայուն չէ: Բարուրելիս կամ հագուստը փոխելիս  միշտ բռնեք փոքրիկի ձեռքը:

  • Բաց կամ դյուրությամբ բացվողԼՈՒՍԱՄՈՒՏԸ, որից փոքրիկը կարող է ցած ընկնել: Երբեք փոքրիկին մենակ մի թողեք այնպիսի

Առաջին հայացքից անվտանգ թվացող մանկական սենյակում նույնպես կան վտանգավոր առարկաներ: Դրանց մասին պետք է հիշել, հատկապես,  եթե Ձեր փոքրիկը դեռ չի բոլորել 5 տարեկանը:

Նշենք մի քանիսը.

  • ՓՈՐՔԻԿԻ ՄԱՀՃԱԿԱԼԸ, որից նա կարող է ցած ընկնել: Բոլոր անկումային վնասվածքների մոտ կեսը տեղի է ունենում կյանքի առաջին տարվա ընթացքում: Մահճակալի շարժական  ճաղերը միշտ պետք է պահել բարձրացրած վիճակում: Եզրերի բարձրությունը պետք է լինի փոքրիկի մարմնի բարձրության առնվազն ¾-ը: Ճաղերի միջև ընկած հեռավորությունը պետք է լինի 5 սանտիմետրից ոչ  ավել: Մահճակալը պետք է վարագույրներից հեռու  լինի: Մահճակալի վրա չի կարելի խաղալիքներն ամրացնել թելերով: Չի կարելի փոքրիկի պարանոցից որևէ բան կախել (օրինակ` ծծակ կամ խաղազարդ): Այն կարող է փոքրիկի համար խեղդվելու պատճառ դառնալ:

  • ԲԱՐՈՒՐԵԼՈՒ ՍԵՂԱՆԸ , եթե այն նեղ է կամ կայուն չէ: Բարուրելիս կամ հագուստը փոխելիս  միշտ բռնեք փոքրիկի ձեռքը:

  • Բաց կամ դյուրությամբ բացվողԼՈՒՍԱՄՈՒՏԸ, որից փոքրիկը կարող է ցած ընկնել: Երբեք փոքրիկին մենակ մի թողեք այնպիսի տեղում, որտեղ բաց լուսամուտ կա: Տեղափոխեք այն կահույքը, որի միջոցով փոքրիկը կարող է մագլցել լուսամուտագոգին: Հնարավորության դեպքում ճաղապատեք կամ ցանցապատեք լուսամուտները կամ հանեք դրանց բռնակները:

  • ՔԱՇՎՈՂ ԴԱՐԱԿՆԵՐԸ, քանի որ փոքրիկը կարող է մատները տակը թողել կամ գցել վրան: Մանկական սենյակի համար ձեռք բերեք դռներով (առանց դարակների) պահարաններ:

  • ԱՍՏԻՃԱՆՆԵՐԸ, որոնցից փոքրիկը կարող է գլորվել: Տան ներսի աստիճանների վերևում և ներքրում արգելապարնեշ դրեք: Աստիճանների վրայի գորգն ամրացրեք յուրաքանչյուր աստիճանահատակի վրա:

  • Փոքրիկ, քանդվող մասեր կամ սուր և դուրս ցցված ելուստներ ունեցող, կոտրվող, վտանգավոր կամ դուրս եկող ներկով ներկված  ԽԱՂԱԼԻՔՆԵՐԸ: Կոտրված խաղալիքները անմիջապես նետեք: Եթե դուք ունեք ավելի մեծ երեխա, ապա նրա խաղալիքների մանր դետալները փոքրիկի հմար կարող են խիստ վտանգավոր լինել: Անընդմեջ հսկեք փոքրիկին խաղի ժամանակ:

  • ՄԵՏԱՂԱԴՐԱՄԸ կարող է փոքրիկի խեղդվելու պատճառ դառնալ:

  • ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՎԱՐԴԱԿՆԵՐԻ անցքերը փակեք մեկուսիչ վահանակներով: Անջատված էլեկտրական սարքերը անջատեք նաև վարդակներից:
  • Պարբերաբար ստուգեք էլեկտրական վարդակների և լարերի ամբողջականությունը և անվտանգությունը: Օգտագործելուց հետո ԵՐԿԱՐԱՑՄԱՆ ԼԱՐԵՐԸ միացրած մի թողեք:

  • Հասանելի տեղուն դրված ԴԵՂՈՐԱՅՔԸ (հատկապես երբ այն քաղցր է) կարող է գրավել փոքրիկին: Բոլոր տեսակի դեղամիջոցներն օգտագործելուց հետո պահեք փակվող (կողպվող) պահարանի մեջ:

  • ԳՈՐԳԻ եզրերը կարող են փոքրիկի վայր ընկնելու պատճառ դառնալ:

  • Որոշ ՏՆԱՅԻՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐ (շուն, կատու) կարող են վնասել փոքրիկին:

  • Չի կարելի փոքրիկին մենակ թողել, երբ նա ՇՇԻՑ կաթ է խմում: Փոքրիկը կարող է խեղդվել, կամ կաթը կարող է լցվել քիթը կամ ականջը:

Նյութը վերցված է Հայաստանի Հաշմանդամների

«ՓՅՈՒՆԻԿ» միության կողմից հրատարակված

«ՁԵԶ`ԾՆՈՂՆԵՐ և ՔԵԶ` ՓՈՔՐԻԿ» գքույկից:

Շարունակելի…

Գովազդ