Ատամի մածուկի ընտրությունը պետք չէ թողնել փոքրիկին

Խնամք

Ատամնաբույժ Տաթևիկի խոսքով փոքրիկների ատամները սկսում են դուրս գալ 2 ամսականը լրանալուց հետո: Այն ուղեկցվում է լնդերի այտուցվածությամբ, ջերմությամբ  և  թքարտադրությամբ, որի համար պետք չէ անհանգստանալ:

«Փոքրիկներն, ի տարբերություն մեծերի, ունենում են 20 կաթնատամ, որոնք շատ կարոր են նրանց համար: Փոքրերի կաթնատամները հաճախ շատ շուտ են փչանում, անհրաժեշտություն է լինում հեռացնել, որն էլ հետագայում հանգեցնում է ատամնաշարի անհավասարաչափության»,- ասում է ատամնաբույժը:

Տաթևիկը նշեց, որ ատամի նեխումը առաջանում է սննդի մնացորդից, ատամների ոչ ճիշտ և   ոչ պարբերաբար մաքրումից:

«Փոքրիկի առաջին ատամներն հայտնվելուց հետո պետք է սկսել խնամքը:   Պետք է վերցնել փափուկ խոզանակ, քիչ քանակությամբ ատամի

Ատամնաբույժ Տաթևիկի խոսքով փոքրիկների ատամները սկսում են դուրս գալ 2 ամսականը լրանալուց հետո: Այն ուղեկցվում է լնդերի այտուցվածությամբ, ջերմությամբ  և  թքարտադրությամբ, որի համար պետք չէ անհանգստանալ:

«Փոքրիկներն, ի տարբերություն մեծերի, ունենում են 20 կաթնատամ, որոնք շատ կարոր են նրանց համար: Փոքրերի կաթնատամները հաճախ շատ շուտ են փչանում, անհրաժեշտություն է լինում հեռացնել, որն էլ հետագայում հանգեցնում է ատամնաշարի անհավասարաչափության»,- ասում է ատամնաբույժը:

Տաթևիկը նշեց, որ ատամի նեխումը առաջանում է սննդի մնացորդից, ատամների ոչ ճիշտ և   ոչ պարբերաբար մաքրումից:

«Փոքրիկի առաջին ատամներն հայտնվելուց հետո պետք է սկսել խնամքը:   Պետք է վերցնել փափուկ խոզանակ, քիչ քանակությամբ ատամի մածուկ, փոքրիկին նստեցնել հարմար դիրքով և սկսել մաքրել ատամները`  խոզանակի շրջաձև շարժումներով»,- բացատրում է ատամնաբույժը:

Նա խորհուրդ է տալիս ատամները մաքրել օրական 2 անգամ, ցանկալի է քաղցր ուտելիքներից հետո ևս: Ծնողները կարող են սովորեցնել փոքրիկին մաքրել ատամները սեփական օրինակով: Իսկ 2 տարին լրանալուց հետո պարբերաբար հաճախել ատամնաբույժի:

Ատամնաբույժը խորհուրդ չտվեց զբաղվել ինքնաբուժությամբ, չօգտագործել ցավազրկող մածուկներ: 3 օր անընդմեջ ջերմելուց հետո դիմել բժշկի, այդ դեպքում /ըստ ատամնաբույժի/ ատամները չեն ջերմության պատճառը:

«Պետք չէ երեխային թողնել ատամի մածուկի ընտրությունը, դրանք պարունակում են ֆտորային մնացորդներ իսկ երեխաները հաճախ կուլ են տալիս այն: Ատամի մածուկ ընտրելիս անհրաժեշտ է խորհրդակցել մանկաբույժի հետ»,- ասում է ատամնաբույժը:

 

Անի Ասատրյան

 

Այս թեմայով կարդացեք նաև`

Երեխայի ատամների հիգիենան. ե՞րբ պետք է փոքրիկը սկսի լվանալ ատամները

Գովազդ