Եթե ձեր փոքրիկի հետ ծով եք գնացել, հիշեք` առաջին 2-3 օրերին նա պետք է մնա ստվերում

Խնամք

Արևի ուղիղ ճառագայթները պարունակում են ուլտրամանուշակագույն ճառագայթներ, որոնք նպաստում են մաշկի մեջ վիտամին D-ի առաջացմանը: Այդ պատճառով օգտակար է որոշ ժամանկ /3-5 րոպե/ երեխային արևի տակ թողնել: Բայց մի մոռացեք նախազգուշական միջոցների մասին: Այրվածքներից խուսափելու համար արևային լոգանքի տևողությունը պետք է ավելացնել աստիճանաբար, հատկապես ուժեղ արևի դեպքում, երբ օդը մաքուր է ու ջինջ: Պետք է զգուշանալ չափազանց երկար արևային լոգանքներից, նույնիսկ եթե մաշկը աստիճանաբար է թխանում: Մաշկի թխանալու հատկությունը միջոց է չափազանց շատ արևային լույսի դեմ:

Արևի ուղիղ ճառագայթները պարունակում են ուլտրամանուշակագույն ճառագայթներ, որոնք նպաստում են մաշկի մեջ վիտամին D-ի առաջացմանը: Այդ պատճառով օգտակար է որոշ ժամանկ /3-5 րոպե/ երեխային արևի տակ թողնել: Բայց մի մոռացեք նախազգուշական միջոցների մասին: Այրվածքներից խուսափելու համար արևային լոգանքի տևողությունը պետք է ավելացնել աստիճանաբար, հատկապես ուժեղ արևի դեպքում, երբ օդը մաքուր է ու ջինջ: Պետք է զգուշանալ չափազանց երկար արևային լոգանքներից, նույնիսկ եթե մաշկը աստիճանաբար է թխանում: Մաշկի թխանալու հատկությունը միջոց է չափազանց շատ արևային լույսի դեմ: Օրգանիզմը չափավոր քանակով արևային ճառագայթների կարիք ունի և չի կարող հաղթահարել նրանց ավելցուկը: Ուժեղ արևային այրվածքը նույնքան վտանգավոր է , որքան ջերմայինը: Նկատի ունեցեք այդ հանգամանքը և երեխային երկար ժամանակ արևի տակ մի թողեք: Թմբլիկ երեխան չի մրսի, եթե նույնիսկ կիսամերկ է: Զով, բայց արևոտ եղանակին մերկացրեք միայն տոտիկները: Փոքրիկի դեմքը պետք է պաշտպանված լինի ուժեղ արևից :

Ձմռանը, եթե սենյակը տաք է և միջանցիկ քամիներ չկան, կարելի է երեխային արևային լոգանքի պառկեցնել բաց պատուհանի մոտ: Սկզբում լոգանքի տևողությունը պետք է լինի 2 րոպե: Աստիճանաբար, օրը 2 րոպեով ավելացրեք այդ ժամանակը, որի կեսն օգտագործեք փորիկի, մյուս կեսը` թիկունքի արևահարման համար: Արևային  լոգանքի տևողության մեծացմամբ  առանձնապես մի ոգևորվեք: Խորհուրդ չի տրվում երեխային 20րոպեից ավելի պահել արևի տակ: Հետևեք որ երեխան արևի տակ չափազանց չտաքանա, ծածկեք գլուխը: Եթե չորս կողմից օդ խաղա, երեխան շատ չի տաքանա:

Արևի ուժեղ ճառագայթների դեպքում /օրինակ ծովափին/ երեխան գոնե առաջին 2-3 օրը պետք է ամբողջ ժամանակ մնա ստվերում: Անդրադարձած ճառագայթները այնքան ուժեղ կարող են լինել, որ երեխան կարող է այրվածք ստանալ նույնիսկ ստվերում, քանի որ նրա մաշկը չափազանց նուրբ է: Եթե երեխան արդեն նստում է կամ չորեքթաթ է շարժվում, գլուխը արևից պետք է պաշտպանել լայնեզր գլխարկով: Հիշեք, որ արևային այրվածքը ի հայտ է գալիս մի քանի ժամ հետո:

Անի Ասատրյան

Գովազդ