Վտանգներ, որոնք սպառնում են փոքրիկին խոհանոցում

Խնամք

Փոքրիկների հետ կապված յուրաքանչյուր 4 պատահարներից մեկը, ըստ վիճակագրության, տեղի է ունենում խոհանոցում (թունավորումներ, այրվածքներ, վնասվածքներ, այդ թվում` էլեկտրական):

Ստորև ներկայացնում ենք այն հիմնական վտանգները, որոնք սպաում են Ձեր փոքրիկին խոհանոցում:

  • ՋԵՌՈՑԻ  ԴՈՒՌԸ.  այն կարող է տաք լինել: Աշխատեք դուռը տեղադրել այնպիսի տեղում, որ փոքրիկի համար անհասանելի լինի: Հակառակ դեպքում որևէ կերպ սահմանափակեք փոքրիկի` ջեռացին  մոտենալու հնարավորությունները:

  • Սալօջախին դրված ԹԱՎԱՅԻ կամ ԿԱԹՍԱՅԻ ԲՌՆԱԿԸ, որի պատճառով փոքրիկը կարող է դրանց պարունակությունը վրան լցնել: Բռնակները շրջեք այնպես, որ փոքրիկի ձեռքը կաթսաներին չհասնի:

  • ԱՆՋԱՏԱԾ  ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՏԱՔԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ, որոնք անջատելուց հետո կարող են որոշ

Փոքրիկների հետ կապված յուրաքանչյուր 4 պատահարներից մեկը, ըստ վիճակագրության, տեղի է ունենում խոհանոցում (թունավորումներ, այրվածքներ, վնասվածքներ, այդ թվում` էլեկտրական):

Ստորև ներկայացնում ենք այն հիմնական վտանգները, որոնք սպաում են Ձեր փոքրիկին խոհանոցում:

  • ՋԵՌՈՑԻ  ԴՈՒՌԸ.  այն կարող է տաք լինել: Աշխատեք դուռը տեղադրել այնպիսի տեղում, որ փոքրիկի համար անհասանելի լինի: Հակառակ դեպքում որևէ կերպ սահմանափակեք փոքրիկի` ջեռացին  մոտենալու հնարավորությունները:

  • Սալօջախին դրված ԹԱՎԱՅԻ կամ ԿԱԹՍԱՅԻ ԲՌՆԱԿԸ, որի պատճառով փոքրիկը կարող է դրանց պարունակությունը վրան լցնել: Բռնակները շրջեք այնպես, որ փոքրիկի ձեռքը կաթսաներին չհասնի:

  • ԱՆՋԱՏԱԾ  ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՏԱՔԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ, որոնք անջատելուց հետո կարող են որոշ ժամանակ դեռևս տաք լինել: Էլ. տաքացուցիչները պետք է անհասանելի լինեն փոքրիկի համար, քանի դեռ դրանք չեն հովացել:
  • ԿԵՆՑԱՂԱՅԻՆ  ՔԻՄԻԱՅԻ ՊԱՐԱԳԱՆԵՐԸ (օրինակ` ժավել, ափսեներ լվանալու հեղուկ, ուրիշ մաքրող մածուկներ, քացախ), որոնցով փոքրիկները կարող են վնասվել: Այդպիսի նյութերը պահեք փոքրիկի համար անհասանելի տեղում (կողպված պահարանում կամ բարձր տեղում): Այնպես արեք, որ փոքրիկը չկարողանա բացել դրանք: Երբեք քիմիկատները մի պահեք հյութի կամ այլ` փոքրիկի  համար գրավիչ շշերում կամ սրվաներում:
  • ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՍԱՐՔԵՐԸ (օրինակ` էլ. դանակ, միքսեր, մսաղաց է այլն), փոքրիկը կարող է միացնել: Օգտագործելուց անմիջապես հետո դրանք անջատեք հոսանքից և դրեք տեղը:

  • ՍՈՒՐ ԴԱՆԱԿԸ, ՊԱՏԱՌԱՔԱՂԸ, ՄԿՐԱՏԸ, ԼՈՒՑԿԻՆ, որոնցով  փոքրիկը կարող է վնասվել և վնասել ուրիշին: Այդպիսի պարագաները պահեք փակվող պահարաններում: Վտանգավոր են նաև ՔԱՇՎՈՂ ԴԱՐԱԿՆԵՐԸ, որոնք փոքրիկը կարող է անբողջությամբ դուրս քաշել և գցել վրան:

  • ԳԵՏՆԻՆ ԴՐԱԾ  ՆԱՎԹԱՎԱՌԸ , որը փոքրիկը կարող է շրջել,

  • ՏԱՔ ՀԵՂՈՒԿՈՎ կամԿԵՐԱԿՈՒՐՈՎ ԼԻ ԿԱԹՍԱՆ, որոնց պարունակությունը կարող է խաշել փոքրիկին: Հատկապես ուշադիր եղեք մեծ կաթսաների և տարաների նկատմամբ: Դրանք  պետք է փոքրիկի համար անհասանելի լինեն:

 

  • Չի կարելի փոքրիկին գրկած ՏԱՔ ՀԵՂՈՒԿՆԵՐ (սուրճ, թեյ) խմել կամ կերակուր պատրաստել: Չի կարելի ԾԽԵԼ, երբ փոքրիկը Ձեր գրկին է:

  • ՄԱՆԿԱԿԱՆ ԱԹՈՌԸ, որը հաստատուն դիրքում չէ: Աթոռի ոտքին փաթաթված պարանը կամ ոտքի տակ ընկած որևէ իր դրա շրջելու պատճառ կարող է դառնալ: Փոքրիկին աթոռի վրա երբեք առանց ուշադրության մի թողեք:

  • Սեղանի կամ պահարանի ՍՈՒՐ ԱՆԿՅՈՒՆՆԵՐԸ , որոնց կարող է դիպչել փոքրիկը: Գոյություն ունեն պլաստիկ պաշտպանիչներ սեղանների սուր անկյուններին ամրացնելու համար:

  • ՏԱՔ ԱՐԴՈՒԿԸ: Ձեր արդուկի պահին կարող է, օրինակ` զանգել հեռախոսը և դուք կարճ ժամանակով այն թողեք առանց ուշադրության: Այդ դեպքում անջատեք արդուկը և դրեք փոքրիկի համար անհասանելի տեղ: Չմոռանաք նաև ԼԱՐԻ մասին:

  • ՊԼԱՍՏԻԿ  ՏՈՊՐԱԿՆԵՐԸ, որոնք փոքրիկը կարող է հագցնել գկխին և խեղդվել:

  • ԸՆԴԵՂԵՆԸ (ընկույզ, կաղին, նուշ, արևածաղիկ և այլն), որ կարող է փոքրիկի խեղդվելու պատճառ դառնալ: Մինչև 3 տարեկան փոքրիկին չի կարելի ընդեղեն տալ (թերևս միայն լավ մանրացված միճակում ): Այդ մթերքը դրեք այնպիսի  տեղում, որ անհասանելի լինի  երեխայի  համար:

  • Մինչև 1 տարեկան փոքրիկին չի կարելիՄԵՂՐ տալ, քանի որ նրա մեջ պատահում են բուտուլիզմի սպորներ, որոնք փոքրիկի աղիքային միկրոֆլորայի պայմաններում կարող են արագ ակտիվանալ և արտադրել թույն` դառնալով մինչև անգամ մահվան պատճառ:

 

Տես նաև` Փոքրիկի սենյակի վտանգավոր իրերը

Նյութը վերցված է Հայաստանի Հաշմանդամների «ՓՅՈՒՆԻԿ» միության կողմից հրատարակված «ՁԵԶ`ԾՆՈՂՆԵՐ և ՔԵԶ` ՓՈՔՐԻԿ» գքույկից:

Շարունակելի…

Գովազդ