Երեխան երբեմն գիշերվա ժամերին քնած ժամանակ սկսում է լացել: Նա կարծես արթուն է ու ինչ-որ բանից վախեցած: Սակայն իրականում երեխան լացի պահին քնած է, իսկ առավոտյան անգամ չի էլ հիշի գիշերվա միջադեպի մասին: Այս երևույթը կոչվում է գիշերային վախ:
Այն առաջանում է խորը քնի փուլից կտրուկ մակերեսային քնի փուլին անցնելիս:
Սովորաբար գիշերային վախի նոպաները դրսևորվում են քնելուց հետո 2 ժամվա ընթացքում:
Երեխան կարող է 5-20 րոպե անմխիթար լաց լինել, շատ շփոթված և վախեցած թվալ: Դա կարող է ուղեկցվել