Կարևորը տան անվտանգությունն է

Խնդիրներ

Ձեր փոքրիկն  ակտիվորեն սկսո՞ւմ է ճանաչել շրջակա միջավայրը և ամեն անգամ հայտնաբերո՞ւմ է նորանոր բաներ:  Հիմա ճիշտ ժամանակն է  մտածել նրա անվտանգության մասին պեղումներ անելու ժամանակ: Իհարկե, ամենաապահով պաշտպանությունը նրա կողքին լինելն է, բայց չէ որ ոչ բոլոր մայրիկներին է դա հաջողվում: Ձեր առաջադրանքն է տանը  ստեղծել անվտանգ պայմաններ փոքրիկի ազատ տեղաշարժման համար:

Ջրով տարաններ

 

Քչերիս է հայտնի, որ փոքրիկը կարող է  խեղդվել  ամգամ  հեղուկի երեք սանտիմետրանոց շերտում:

Ձեր փոքրիկն  ակտիվորեն սկսո՞ւմ է ճանաչել շրջակա միջավայրը և ամեն անգամ հայտնաբերո՞ւմ է նորանոր բաներ:  Հիմա ճիշտ ժամանակն է  մտածել նրա անվտանգության մասին պեղումներ անելու ժամանակ: Իհարկե, ամենաապահով պաշտպանությունը նրա կողքին լինելն է, բայց չէ որ ոչ բոլոր մայրիկներին է դա հաջողվում: Ձեր առաջադրանքն է տանը  ստեղծել անվտանգ պայմաններ փոքրիկի ազատ տեղաշարժման համար:

Ջրով տարաններ

 

Քչերիս է հայտնի, որ փոքրիկը կարող է  խեղդվել  ամգամ  հեղուկի երեք սանտիմետրանոց շերտում:

Մինչդեռ  շատ տներում կան  տնային կենդանիների համար նախատեսված ջրի ամաններ ջրի պարունակությամբ: Իսկ ի՞նչ ասել ավելի մեծ տարրեների մասին: Շատ ուշադիր եղեք ջրի  յուրաքանչյուր տարայի նկատմամբ, մի թողեք փոքրիկին հասանելի տեղում:

Մանկական խաղալիքներ և կահույք

Այն առարկաները և խաղալիքները, որոնց հպվում է Ձեր փոքրիկը, հարկավոր է հաճախակի ուսումնասիրել: Ստուգեք աթոռի ամրակները, ճաշի  կամ տակդիրը փոխելու սեղանը: Անգամ մահճակալի վրա կախված շարժողական խաղալիքը կարող է վտանգավոր լինել. փոքրիկը այն կարող է բռնել քաշել կամ փոքր դետալները տանել բերանը:  Այն կահույքը, որի վրա կարող է մագլցել փոքրիկը , պետք է կրկնակի անմացված լինի: Հիշեք, որ մանեժը պետք է համապատասխան լինի նրա հասակին, այլապես նա անհամապատասխանությունից կարող է հեշտությամբ շրջվել: Եթե տանը կա աստիճան, ապա անհրաժեշտ է ճաղեր դնել: Պետք է նաև մտածել էլեկտրական վարդակների, անկյունների և փակվող դռների մասին:

Խոհանոց և լոգարան

Գերադասելի է  սահմանափակել փոքրիկի մուտքը այդ տարածքներ: Խոհանոցում և լոգարանում քիչ չեն  այն առարկաները, որոնք կարող են վնասել փոքրիկին՝ քերծել, այրել, ճմկտել: Անհրաժեշտ է հատուկ փականներով  ամրացնել լվացքի մեքենան և սառնարանը:

Պարաններ, գոտիներ

Իրենցից քիչ վտանգ չեն ներկայցնում  վարագույրների կախիչները, գոտիները և այլ պարանները: Այդ իրերն  անպայման կգերեն փոքրիկի ուշադրությունը: Այնպես որ ուշադիր եղեք և հավաքեք յուրաքանչյուր նմանատիպ դետալ: Իրենից մեծ վտանգ է ներկայցնում սեղանի ծածկոցը. փոքրիկն  անպայման ցանկություն կունենա այն դեպի իրեն քաշել:

Սպիտակեղենի զամբյուղներ

Ուշադիր եղեք նաև կեղտոտ շորերի համար նախատեսված մեծ զամբյուղների հետ: Փոքրիկը հեշտությամբ կարող է մտնել դրանց մեջ, բայց  դուրս գալ  շատ դժվարությամբ:


Քիմիական միջոցներ

Երբեմն ծնոողներն  իրենք են մեղավոր կենցաղային նյութերով իրենց փոքրիկի թունավորման մեջ: Բարձիթողի  դրված մարմնի գելի տարան կարող է լուրջ  վտանգ առաջացնել փոքրիկի համար: Երբեմն շատ ծնողներ սովորական խմելու ջրի տարաների  մեջ պահում են քիմիական մաքրման  միջոցներ: Եղեք ուշադիր և թույլ մի տվեք, որ այդ իրերը լինեն նրա համար տեսանելի վայրում: Այն պահարանը, որի մեջ պահվում են մաքրման միջոցնեը, անհրաժեշտ է փակել համապատասխան ամուր  փականով:

Ընդհանուր առմամբ փոքրիկի համար  տան անվտանգությունը ապահովել կարող է յուրաքանչյուր ծնող: Պարզապես անհրաժեշտ է մանրակրկիտ ուսումնասիրել վտանգավոր վայրերը և ստեղծել համապատասխան պայմաններ:

 

Նյութն ըստ vkusnyasha.ru կայքի

Գովազդ