Ինչպե՞ս արագ հանգստացնել փոքրիկին

Խնդիրներ

Մինչ փոքիկի վրա «հարձակվելը»  կոնֆետով և «Դե հերիք է լացես» գոռգռոցով,  հիշեք, որ փոքրիկներին անհրաժեշտ է լացել: Եթե փոքրիկը այդ տարիքում ճնշի ցավը, վախը, ատելությունը, բազմաթիվ քանակությամբ հոգեբանական խնդիրներ կարող են առաջ գալ պատանեկության և ավելի ուշ շրջանում: Այդ իսկ պատճառով  թույլ տվեք, որ  նա լացի, եթե անգամ  բոլորը ձեզ են նայում, ու դուք ձեզ անհարմար եք զգում:

Ինչպե՞ս կանխել հիստերիան

Պետք է առաջին հերթին տարբերեք երեխայի  հիստերիան և լացը: Եթե  հասկանում եք, որ փոքրիկը սկանդալի շեմին է, ապա արեք

հնարավորինը, որպեսզի  կանգնեցնեք փոթորիկը: Օրինակ, հիշեցրեք կարևոր մի գործի մասին, որը պետք է անել: Առաջարկեք գնալ խանութ քաղցրավենիք կամ խաղալիք գնելու: Կարևոր է, որ Դուք չեք արգելում լացել, այլ առաջարկում եք մի կողմ դնել այդ զբաղմունքը և անել  ավելի կարևոր մի բան:

Նաև կարող եք նրան առաջարկել, որ  մի քիչ ավելի ցածր ձայնով լացի, որ  չարթնացնի նկուղում քնած փիսիկին կամ իր հարևան ընկերուհուն: Եթե փոքրիկը լսի Ձեզ և սկսի ցածր ձայնով լացել, ապա մեծ է հավանականությունը, որը  քիչ հետո կդադարի լացել:

Հիստերիայի  ժամանակ շատ օգտակար են նաև զրույցները: Ձեզնից պահանջվում է միայն զրուցել ու զրուցել: Այդ ժամանկ նա կմոռանա լացի մասին և կփորձի հասկանալ, թե ինչ եք  նրան փորձում հաղորդել և կցրվի իր տանջանքներից: Եվ մի հիանալի միջոց՝ դեղահաբեր լացի դեմ:  Նախապես որևէ  «հաբ» պայմանական կոչեք լացի դեմ դեղամիջոց: Ամեն անգամ, երբ զգում եք, որ ուր որ է փոքրիկի մոտ լացի նոպա կսկսվի, նրան տվեք լացի դեմ հաբ-կոնֆետը: Փոքրիկն այն կուտի ու կտրամադրվի, որ այլևս չպետք է լացի:

Այս բոլոր միջոցները լավ են նրանով, որ Դուք չեք արգելում փոքրիկին լացել, Դուք միայն առաջարկում եք նրան շեղվել և կենտրոնանալ ավելի կարևոր մի բանի վրա:

Խորհուրդ ծնողներին

Մանկական հիստերիան  մեծ փորձություն է ծնողների նյարդային  համակարգի համար, որին ոչ բոլորն են դիմանում: Դուք զգո՞ւմ եք , որ ատրաստ եք գոռալ կամ ապտակել փոքրիկին: Հիշեք, որ դրանով  միայն կբարդացնեք իրավիճակը: Փորձեք ինքներդ հանգստանալ, հաշվեք մինչև տասը  կամ հիշեք Ձեր կյանքից որևէ ուրախալի դրվագ:  Այսպիսով հավանական է, որ կկարողանաք հանգստանալ ու խուսափել սխալ քայլից` փոքրիկին ապտակելուց:

Եթե Ձեր փոքրիկը առանց առիթ  ու հաճախ հիստերիա է  բարձրացնում, ընդունեք հանգստացնող դեղահաբեր: Երբեմն առանց դրանց միջամտության չի հաջողվում պահպանել ինքնատիրապետումը:

Նյութն ըստ molodayamama.ru կայքի

Գովազդ