Ինչո՞ւ փոքրիկները չեն լսում

Խնդիրներ

Երբեմն ծնողները հուսահատությունից պարզապես գոռում են . «Ինչո՞ւ ինձ չես լսում»: Իսկ երբեմն մայրիկների և հայրիկների միակ երզանքն է, որ իրենց փոքրիկը լսող լինի 24 ժամ շարունակ:  

Իրականում ոչ մի լավ բան  չկա այդքան լսող լինելու մեջ: Այն փոքրիկները, որոնք առաջնորդվում  են ծնողների կարգադրություններով, նախաձեռնող չեն, նրանց չեն  հետաքրքրում իրադարձությունների   պատճառները և հետևանքները , բացի այդ կորցնում են հետաքրքրությունը ստեղծագործելու նկատմամբ: Մինչ փոքրիկի վրա գոռգոռալը և աղոթելը, որ նա լսող լինի, մտածեք, թե ինչու է նա իրեն այդպես պահում:

Պատճառ №1: Մենք չենք լսում մեր բալիկներին

Դուք երթևեկում եք ավտոբուսով, փոքրիկը մեկնաբանում է ամեն բան,  ինչ  տեսնում է, տալիս է հարցեր: Դուք նրան չեք պաստախանում, քանի որ խոսում եք հեռախոսով կամ ինչ-որ այլ բանի մասին եք մտածում: Կամ պարզապես նստած եք համակարգչի առաջ, իսկ փոքրիկն ուզում է Ձեզ ցույց տալ  իր նոր մեքենան կամ պլաստիրինից պատրաստած արևը:

Մեկ այլ իրավիճակ, երբ Դուք հյուր եք գնացել, փոքրիկն  ուզում եք դուրս գալ պատշգամբ, իսկ Դուք զրույցի եք բռնվել Ձեր հյուրընկալի հետ: Ո՞րն է սրա հետևանքը:   Այս և նմանատիպ բոլոր իրավիճակներում փոքրիկը սկսում է իրեն պահել անտանելի և արհամարհում է Ձեր բոլոր խնդրանքները: Դուք նրան չեք լսել, հիմա էլ նա Ձեզ չի լսում:

Պատճառ №2: Սխալ արձագանք իրողությանը:

Երբեմն փոքրիկները ուշադրությունը դեպի իրենց են հրավիրում, ծնողների կարծիքով, վատ արարքներով: Օրինակ, փոքրիկը ջուրը հատակին է թափում կամ ներկում է պատերը ՝ իմանալով հանդերձ, որ դրա համար նա կպատժվի: Այս պատագայում պետք չէ գոռալ,պատժել, առավել ևս ծեծել փոքրիկին: Հավաքեք Ձեզ և մտածեք` արդյոք չկա Ձեր մեղքը դրա մեջ: Փոքրիկին շեղեք վատ արարքներից, այլ բանի վրա կենտրոնացրեք, իսկ հետո ավելի հանգիստ միջավայրում կարող եք քննարկել նրա վատ պահվածքը:

Պատճառ №3: Մենք չենք կարողանում բացատրել

Փոքրիկը ջուր է թափել, և Դուք միանգամից գոռում եք նրա վրա: Փոքրիկը խառնելէ գույները և  կրկին բարձրացնում եք  ձայնը: Մենք չենք բացատրում, թե նա ինչը այն չի արել և ինչու պետք չէ այդպես անել, միայն  միանգամից պատժում ենք: Եթե ունենանանք տակտի զգացում և համբերություն, ապա հիանալի կերպով կարող ենք բացատրել փոքրիկին, որ նա սխալ է վարվում: Այդ պատագայում մեծ կլինի հավանականությունը, որ նա դա այլևս չի կրկնի:

Չլսելու պատճառ կարող է  լինել  նաև ծնողների անհամաձայնությունները՝ հայրիկը թույլ է տալիս, իսկ մայրիկը՝ ոչ կամ հակառակը: Սա շատ վտանգավոր է փոփոխական տարիքում: Եթե Դուք չեք կարողանում լուծում գտնել բարդ իրավիճակներում, կարող եք դիմել հոգեբանի:   Ձեր ծախսած գումարը կփոխհատուցվի  Ձեր փոքրիկի ներդաշնակ  հոգեվիճակով: Բայց հիշեք, երբեմն փոքրիկին  պետք է ոչ թե մասնագետի օգնությունը, այլ  Ձեր սերը:

 

Նյութն ըստ molodayamama.ru կայքի

Գովազդ