Ինչպե՞ս օգնել մանկիկին քնել

Խնդիրներ

Ծնողները հաճախ են դժգոհում, որ իրենց փոքրիկը հրաժարվում է գնալ քնելու, քնի ժամին կամակորություն է անում, լացում ու տարբեր մեթոդների դիմում, որպեսզի չպառկի քնելու: Ինչո՞ւ է այդպես և ի՞նչ կարող են անել ծնողները:

Ինչո՞ւ երեխաները չեն սիրում քնել

Ամերիկացի հոգեբան Ալան Ֆրոմը հետևյալ պատճառներն է առանձնացրել.

  1. Փոքրիկի համար քնելը նշանակում է  հրաժարվել  որևէ սիրելի զբաղմունքից կամ բաժանվել հաճելի միջավայրից, օրինակ, ծնողներից

  2. Երեխաները գիտեն, որ մեծահասակները դեռևս չեն պառկում քնելու, ուստի մտածում են, որ մեծահասակներն  իրենց թույլ են տալիս մի բան, որն  իրենց արգելված է
  3. Հաճախ հնարավոր է, որ մանկիկը դեռ չի հոգնել
  4. Երբեմն երեխաները վախենում են մթությունից
  5. Հնարավոր է, որ փոքրիկը վախենալու երազներ է տեսել և այդ պատճառով հակակրանք է առաջացել քնի նկատմամբ
  6. Բացառված չէ, որ մեծահասակները, համոզելով երեխային քնել, նրան շատ են երես տվել և այժմ այդպիսով երեխան մանիպուլյացիայի է ենթարկում նրանց:

Հոգնածության նշանները

Կարևոր է սովորել նկատել երեխայի հոգնածության առաջին իսկ նշանները, որպեսզի թույլ չտաք, որ քնից առաջ շատ ակտիվանա ու հուզվի: Դա անելը բարդ չէ: Եթե նկատել եք ստորև թվարկված նշաններից մեկը կամ մի քանիսը, ապա ձեր փոքրիկին հանգիստ է հարկավոր.

  • Լաց առանց պատճառի, կամակորություն
  • Փոքրիկը սկսում է տրորել աչքերը և հորանջել
  • Ծծում է մատը կամ խաղալիքը, քաշքշում է շորի կոճակները
  • Խախտվում է շարժումների կոորդինացիան, փոքրիկը գցում է խաղալիքները կամ խաղալիս սխալ է թույլ տալիս
  • Շարժումները դանդաղում են
  • Առաջանում է երեխային ոչ բնորոշ ագրեսիվություն. թափթփում է խաղալիքները կամ խլում դրանք, գոռում է, ընկնում հատակին և այլն
  • Կարող է առաջանալ մանկիկին ոչ բնորոշ չափազանց ակտիվություն. աննպատակ վազվզում է, թռչկոտում, հրում:

Հենց նկատեք այս նշանների ի հայտ գալը, ճիշտ ժամանակն է փոքրիկի ուշադրությունը շեղել և տրամադրել քնելուն:

Շարունակելի

Նյութն ըստ «Մեծացնում ենք փոքրիկին» ամսագրի

Հեղինակ` մանկական հոգեբան Սոֆյա Պոզդնյակովա

Գովազդ