Պատրաստվում ենք քնին: Ինչպե՞ս օգնել մանկիկին քնել

Խնդիրներ

Քնին պատրաստվելը երեխայի հետ զգայական մերձեցման լավ ժամանակ է: Մանկիկի համար գիրք կարդացեք, օրորոցային երգեք,  թույլ մերսում կատարեք, խոսեք ցածր և հանգիստ ձայնով:

Եթե երեխան շատ շարժուն է, հնարավոր է, որ օրինակ, մի քանի անգամ հարկավոր լինի կրկնել «քնելու ժամն է» արտահայտությունը: Արտասանեք այն չեզոք ու հանգիստ ձայնով, առանց այն հրամանի վերածելու:

Փոքրիկին նվիրեք խաղալիք «լավ երազների համար»: Դա կարող է լինել ոչ մեծ փափուկ խաղալիք: Ասացեք  փոքրիկին, որ

Քնին պատրաստվելը երեխայի հետ զգայական մերձեցման լավ ժամանակ է: Մանկիկի համար գիրք կարդացեք, օրորոցային երգեք,  թույլ մերսում կատարեք, խոսեք ցածր և հանգիստ ձայնով:

Եթե երեխան շատ շարժուն է, հնարավոր է, որ օրինակ, մի քանի անգամ հարկավոր լինի կրկնել «քնելու ժամն է» արտահայտությունը: Արտասանեք այն չեզոք ու հանգիստ ձայնով, առանց այն հրամանի վերածելու:

Փոքրիկին նվիրեք խաղալիք «լավ երազների համար»: Դա կարող է լինել ոչ մեծ փափուկ խաղալիք: Ասացեք  փոքրիկին, որ

խաղալիքը նրան կպարգևի լավ ու բարի երազներ: Ճամփորդելիս էլ խաղալիքը ձեզ հետ տարեք, դա լավ միջոց է երեխային անվտանգության զգացողություն ապահովելու համար, անկախ քնելու վայրից:

Թույլ տվեք, որ երեխան ակտիվ մասնակցի քնին պատրաստվելու գործընթացին. ինքն ընտրի, թե ինչ հեքիաթ իրեն կպատմեք, ինչ օրորոցայիհ կլսի կամ ինչ գիշերազգեստ կհագնի:

Մանկիկին քնին նախապատրաստելու համար կարելի է կիրառել նաև «ծիսակարգային խաղեր»:

«Քնի ծեսեր»

Հաճախ երեխաներին դժվար է կտրվել սիրելի խաղից կամ հեռուստացույից, երբ ծնողներն ասում են, որ արդեն ուշ է և քնելու ժամն է: Ուստի կարելի է կիրառել այսպես կոչված «քնի ծեսեր», որոնք մի կողմից կհանգստացնեն երեխայի նյարդային համակարգը, մյուս կողմից քնին պատրաստվելը հաճելի կդարձնեն: Դրանք հանգիստ խաղեր են, որոնք պետք է լինեն ամենօրյա, հնարավորության դեպքում սկսվեն միշտ նույն ժամին և տևեն շուրջ երեսուն րոպե:

Կարևոր է ընտրել հանգիստ խաղեր, որ երեխայի մոտ զգայական ակտիվություն չառաջանա: Կաթնակեր մանկիկների համար դա կարող է լինել նույն օրորոցային  երգելը ամեն երեկո: Իսկ մեկ-երեք տարեկան երեխաների դեպքում կարելի է կիրառել հատուկ խաղեր:

Օրինակ, «Արջուկը» խաղը: Մեծահասակը ցույց է տալիս շարժումներ, իսկ մանկիկը կրկնում է դրանք:

Ծուռթաթ արջը քայլում է անտառով,

Հավաքում է կոններն ու երգում (ցույց տալ, թե ինչպես է արջը քայլում անտառով)

Հանկարծ կոնն ընկավ ուղիղ արջի ճակատին (աջ ձեռքով դիպչել ճակատին)

Արջուկը բարկացավ ու ոտքով` դըըըըմփ (ոտքով հարվածել հատակին)

Այլևս ես կոն չեմ հավաքի (մատը թափահարել)

Ավելի լավ է ես գնամ քնելու (միացնել ափերը և դնել այտին մոտ):

Նման խաղից հետո կարելի է հավաքել խաղալիքները` դա վերածելով ծիսակարգային խաղի: Կարելի է ասել. «Խաղալիքները հոգնել են ու ուզում են քնել: Պետք է նրանց օգնենք, որ իրենց տնակը գտնեն»:

Քնին պատրաստվելիս խրախուսեք մանկիկին, որ հասկանում է պետք է քնել, հավաքել խաղալիքները և այլն:

Ավելի մեծ տարիքի երեխաների համար կարդացեք գրքեր կամ քնից առաջ պարզապես հանգիստ զրուցեք: Կարելի է պատմել հորինված պատմություն` թույլ տալով, որ փոքրիկը  մի քիչ երևակայի: Պատմեք նրան որևէ ծանոթ վայրի մասին, օրինակ, այգու, անտառի: Խնդրեք, որ նա փակի աչքերը և պատկերացնի այդ վայրը: Դուք էլ հանգիստ, ցածր ձայնով նկարագրեք այդ վայրը: Պատմեք բարի և իմաստուն մարդկանց, կենդանիների մասին: Երբ մանկիկը մի քիչ մեծանա, դուք կարող եք պատմությունը սկսել` շարունակությունը թողնելով նրան:

Ծեսն ավարտելով հաստատակամ երեխային բարի գիշեր մաղթեք և դուրս եկեք սենյակից:

Աշխատեք, որ պահպանեք քնի ժամն ու ծեսերը նաև ճանապարհորդելիս, տոնական օրերին և այլն: Երեխաների համար դժվար է վերադառնալ սահմանված օրակարգին, եթե այն խախտվել է:

Խաղեր ջրով

Ծիսակարգային կարող է դառնալ նաև խաղը ջրի հետ: Ջուրը դրական է ազդում երեխայի զգայական վիճակի վրա: Ջրին դիպչելով` երեխան հաճելի զգացումներ է ունենում: Հոսող ջրի ձայնը հանգստացնում է երեխային, հանում զգայական լարվածությունը:

Կարելի է կիրառել հետևյալ խաղերը.

Խաղ «Լցնումիկ». Այս խաղի համար հարկավոր է մի քանի բաժակ և թաս: Ցույց տվեք մանկիկին, թե ինչպես կարելի է ջուրը  մի տարայից մյուսը կցնել: Նման խաղերը զարգացնում են նաև երեխայի կոորդինացիան:

Խաղ« Բռնիր սառցակտորը». Տաք ջրով թասի մեջ գցեք մի քանի կտոր սառույց ու մանկիկին առաջարկեք բռնել դրանք:

Խաղ «Բռնիր խաղալիքները». Առաջարկեք, որ մանկիկը իր խաղալիքներից գցի ջրով տարայի մեջ, իսկ հետո, օրինակ, երկու մատով, ցանցով կամ այլ միջոցներով բռնի դրանք ու դուրս հանի ջրից:

Այս թեմայով կարդացեք նաև`

Ինչպե՞ս օգնել մանկիկին քնել

Շարունակելի

Նյութն ըստ «Մեծացնում ենք փոքրիկին» ամսագրի

Հեղինակ` մանկական հոգեբան Սոֆյա Պոզդնյակովա

Գովազդ