Գիշերային վերկացներ․ ինչպե՞ս օգնել մանկիկին քնել

Խնդիրներ

Բոլոր երեխաներին էլ երբեմն-երբեմն կարող են անհանգստացնել գիշերային վախերը և վատ երազները: Գիշերային վախերը կարող են անհանգստացնել անգամ մեկ տարեկան երեխային: Պատճառը էմոցիոնալ վառ տպավորություններն են, որին երեխաները շատ են ենթարկվում:

Եթե գիշերվա կեսին երեխան գոռում է, լացում, պառկեք նրա կողքին, գրկեք նրան ու ձեզ սեղմեք: Սովորաբար գիշերային վախերը ժամանակի ընթացքում անցնում են:

Սարսափազդու երազները, որպես կանոն, երեխաներին չեն անհանգստացնում մինչև երեք տարեկանը: Սրանք գիշերային վախերից տարբերվում են նրանով, որ երեխան հասկանում է սարսափելի երազի բովանդակությունը: Նման դեպքերում ուշադրություն դարձրեք մուլտֆիլմերի և հեքիաթների բովանդակությանը, աշխատեք, որ օրվա ընթացքում երեխան չգերծանրաբեռնվի և չգերհոգնի, նաև հետևեք օրվա ռեժիմին:

Եթե երեխան վախենալու երազ է տեսել, խոսեք այդ երազի մասին, մի մեղադրեք նրան, թե այդ ամենը հորինել է: Հակառակը, խնդրեք երեխային, որ պատմի կամ նկարի իր երազը` այդպիսով ազատվելով լարվածությունից:

Եթե գիշերային սարսափները պարբերական բնույթ են կրում, խորհրդակցեք հոգեբանի և նյարդաբանի հետ:

 

Այս թեմայով կարդացեք նաև`

Ինչպե՞ս օգնել մանկիկին քնել

Պատրաստվում ենք քնին:

 

Շարունակելի

Նյութն ըստ «Մեծացնում ենք փոքրիկին» ամսագրի

Հեղինակ` մանկական հոգեբան Սոֆյա Պոզդնյակովա

Գովազդ