Ինչ անել, երբ երեխան հրաժարվում է գիշերանոթից. խորհուրդներ մայրիկին

Խնդիրներ

Դիմակայել հիշեցումով

Չնայած դժվար է չմիջամտել, երբ տեսնում եք, որ երեխան ուր որ է տակը կթրջի, այնուամենայնիվ հիշեք, որ շատ հիշեցումը  կարող է հակառակ ազդեցությունն ունենալ, եւ փոքրիկն իրեն չափից ավելի վերահսկողության տակ զգա: Չդադարող հիշեցումների փոխարեն, թե «դու գիշերանոթի կարիք ունես», պարզապես գիշերանոթը տեղավորեք սենյակի մեջտեղում: Թող փոքրիկը վազվզի ու հիշելուն պես, առանց ձեր միջամտության, օգտագործի:

Մի պնդեք

Ստիպողաբար փոքրիկին գիշերանոթին նստեցնելը կարող է նրա ընդվզման պատճառ դառնալ: Եթե ձեր փոքրիկը մի

քանի րոպեով նստում է գիշերանոթին, այնուհետեւ  ցատկելով` վազում դեպի խաղը, ապա մի արգելեք նրան:  Արդյունքը, իհարկե, կարող է լինել տակը թրջելը, բայց նույնքան հավանական է, որ նա կվերադառնա դեպի գիշերանոթը, երբ զգա դրա կարիքը:

Հանդարտ եղեք

Հեշտ չէ անվրդով մնալ, երբ բախվում եք այդ պրոցեսին հատուկ խառնաշփոթին: Բայց հիշեք, որ սուր արձագանքը կարող է վախեցնել փոքրիկին, եւ նա կարող է խույս տալ այդ պրոցեսից: Եղեք հուսադրող, երբ փոքրիկը թրջում է տաբատը: Պարզապես արեք այն, ինչ պարտավոր եք անել` լվացեք փոքրիկին, շորերը փոխեք: Անկախ նրանից, թե որքան բարկացած եք դուք, երբեք մի պատժեք փոքրիկին: Նախ` դա արդար չէ եւ երկրորդ` դա կարող է դիմակայության նոր պատճառ դառնալ:

Խրախուսեք լավ վարքը

Պնդումների շղթան խախտեք խրախուսանքով: Երեխայի հաջողությունն այնպայման նշանավորեք: Առաջին իսկ հաջողության դեպքում գնացեք փոքրիկի հետ «գործարքի»: Խրախուսեք նվերներով, բայց ոչ այնպիսի, որ դրանց բացակայությունը անհանգստացնի կամ բարկացնի նրան:

Եթե փոքրիկը ցույց է տալիս առաջին հաջողությունը, մի սպասեք, որ նստի գիշերանոթին եւ այդ պահին միայն խրախուսեք կամ գովեք: Ասեք նրան հիմա ու նաեւ հետո, թե որքան սիրուն է ինքը, երբ հագին չոր ներքնաշոր է:

Գովազդ