Փոքրիկի տարիքային առանձնահատկությունները. երբ կտրել տակդիրից

Խնդիրներ

Զուգարանից օգտվել սովորելը մեծ քայլ է երեխայի զարգացման շրջանում: Բայց միաժամանակ  այն կարող է նաեւ զայրացնող լինել թե ծնողների եւ թե երեխաների համար: Երեխայի ծնողներն ու նրանց խնամողները, որպես կանոն, ցանկանում են երեխային հետ վարժեցնել տակիդիրից հնարավորինս շուտ: Պատճառները տարբեր են` նախ` այն մեծ ծախս է պահանջում եւ հետո` առաջ են գալիս առողջության հարցերը:

Ընտանիքի եւ գործընկերների ճնշումը նույնպես կարող է վճռականություն հաղորդել ծնողներին: Այսօր շատ ծնողներ փորձում են փոքր տարիքում երեխային վարժեցնել գիշերանոթին, բայց պետք է լծվել այդ գործին

միայն այն ժամանակ, երբ երեխան պատրաստ է դրան: Թեեւ հակառակն էլ է պատահում, երբ երեխան պատրաստ է, իսկ ծնողը ծուլանում է:

Ահա տարիքային առանձնահատկությունները, փորձեք կողմնորոշվել, թե ինչ կարող եք ակնկալել փոքրիկից, երբ արժե  վարժեցնել գիշերանոթին.

  • 15 ամսական –Երեխաները կարող են  մատնացույց անել  թաց հագուստը եւ պահանջել փոխել այն
  • 18-24 ամսական - Երեխաները կարող են բառերով նկարագրել մեզն ու կեղտը
  • 2.5 - 3 տարեկան – Երեխաները կարող են բարձրաձայնել, որ զուգարան են ուզում
  • 3+ տարեկան -  Երեխաները կարող են պահել մեզը:

Ահա այն նշանները, որոնք կփաստեն, որ երեխան պատրաստ է այդ պրոցեսին.

  • Մատնացույց է անում կեղտոտ հագուստը եւ պահանջում փոխել
  • Կարողանում են երկար ժամանակ չոր մնալ
  • Կարողանում են արտահայտել մտքերը
  • Կարողանում են կանգնել ու նստել ինքնուրույն
  • Կարողանում են հագուստը իջեցնել եւ բարձրացնել

Հիշեք` զուգարանին վարժեցնելը միայն ֆիզիկական աշխատանք չէ: Հաջողության հասնելու համար երեխան նաեւ պետք է կարողանա հասկանալ ցուցումները եւ կամք ունենա` հետեւելու մեծահասակներին: Եթե երեխան իրեն շատ անկախ է պահում եւ դժկամություն է դրսեւորում, լավ կլինի` փոքր-ինչ հետաձգել այս պրոցեսը:  Երբ երեխաները պարբերաբար տեսնեն` ինչպես են տան մեծերն օգտվում զուգարանից, հնարավոր է` փորձեն կրկնօրինակել:

Հետեւեք Իմ Փոքրիկ-ի հրապարակումներին եւ հաջորդիվ կիմանաք, թե մայրիկները սեփական փորձով ինչ են առաջարկում:

Աղբյուրը` http://www.nncc.org

Գովազդ