Ինչպես փոքրիկին կտրել տակդիրից. սեփական հաջողված մեթոդներով կիսվում են մայրիկները – մաս 1

Խնդիրներ

Եթե ձեզ թվում է, որ փոքրիկը մինչեւ ամուսնանալը թրջելու է տակը, ապա ընթերցեք իրենց փորձառությամբ կիսված ծնողների խորհուրդները:

Գործի դրեք երաժշտությունը

Մենք օգտագործում էին  Once Upon a Potty վիդեո-երգը: Մենք միշտ երգում էինք այն, երբ մեր աղջիկը գիշերանոթին էր

Եթե ձեզ թվում է, որ փոքրիկը մինչեւ ամուսնանալը թրջելու է տակը, ապա ընթերցեք իրենց փորձառությամբ կիսված ծնողների խորհուրդները:

Գործի դրեք երաժշտությունը

Մենք օգտագործում էին  Once Upon a Potty վիդեո-երգը: Մենք միշտ երգում էինք այն, երբ մեր աղջիկը գիշերանոթին էր

նստում: Նա շատ է սիրում այս երգը:

Գովեստը ներկայացրեք երգով

Մենք մի երգ էինք հնարել, որը երգում էինք ամեն անգամ, երբ մեր աղջիկը պետք է  գիշերանոթին նստեր: Նույնը` վեր կենալիս: Մի երգ էլ երգում էինք, երբ նա վերջացնում էր իր գործն ու կանգնում: Այդպես մենք ցույց էինք տալիս, որ խրախուսում ենք այդ պրոցեսը: Ինչպես նաեւ զուգահեռաբար ծափահարում էինք:

Ընթերցեք  միասին

Ես եւ իմ աղջիկը գնացինք խանութ ու նրա հավանած 5 գրքերը գնեցինք: Մենք կոչեցինք այդ գրքերը գիշերանոթին նստելու գրքեր, որոնք նա կարող էր կարդալ միայն գիշերանոթին նստած:

Օգտագործեք հատուկ գիշերանոթ

Իմ երկրորդ բալիկը մեկ շաբաթում սովորեց գիշերանոթին: Նա ուներ մի գիշերանոթ, որի մեջ միզելիս  աստղ էր գոյանում: Դա նրա համար ամենամեծ խթանն էր: Աստղ սարքելը դարձավ նրա համար խաղ ու այդպես վարժվեց օգտվել գիշերանոթից:

Մենք գտանք մի գիշերանոթ, որը երգում էր: Այն ուներ  կոճակներ, որոնք սեղմելիս ուրախ երգեր են հնչում: Մենք տառապեցինք մի քանի ամիս: Արդյունքի հասանք այդ գիշերանոթերի օգնությամբ: Պատվիրեցինք www.tinkletoonz.com կայքից:

 

Շարունակելի

Աղբյուրը` babycenter.com

Գովազդ