Ինչպես փոքրիկին կտրել տակդիրից. սեփական հաջողված մեթոդներով կիսվում են մայրիկները – մաս 2

Խնդիրներ

Գործի դրեք ժամանակաչափը

Իմ ամենամեծ օգնականը եղել է հաստատակամությունը: Մենք թայմեր էինք օգտագործում, ինչը մեզ հիշեցնում էր, որ  գիշերանոթի ժամն է: Մենք սկսեցինք ամեն 20 րոպեից, բայց երբ տեսանք, որ  պարբերականությունը նվազում է, աստիճանաբար փոխեցինք ժամերը: Երբեմն պատահում էր, որ փոքրիկն ասում էր, թե զուգարանի կարիք ունի, եւ մենք, բնականաբար, խախտում էինք ժամանակացույցը: Երբեմն նաեւ հակառակն էր պատահում, որ ասում էր` չեմ

ուզում:

Թիրախի պրակտիկա

Մենք աչքի ընկնող որեւէ իր էինք վերցնում, օրինակ` Cheerios or Fruit Loops-ի (գունավոր խլոպյա) հատիկներ եւ դնում գիշերանոթի մեջ:  Մեր տղայի համար այն դառնում էր խաղ, նա նշան էր բռնում դրանց վրա:  Խրախուսանքն ու պարգեւն էլ պայմանավորված էր  թիրախին դիպչելու քանակով:  Այս պրոցեսը   թե  զվարճալի էր, թե  մարտահրավեր նետող:  Ճիշտ է, այս խաղ-վարժանքը գուցե հարմար չէ աղջիկների դեպքում, բայց իմ տղան մոտ մեկ շաբաթում վարժվեց գիշերանոթից օգտվելուն:

Ներկով հնարք

Մենք ներկ էինք լցնում զուգարանի ջրի մեջ: Ամեն անգամ, երբ փոքրիկը միզում էր, այն դառնում էր նարնջագույն կամ կանաչ, եւ նա ուրախանում էր, երբ տեսնում էր դա:

Գովեստի խոսքեր

Իմ աղջկա դեպքում մենք կենտրոնացել էինք բանավոր գովեստի վրա: «Ինչ մեծ աղջիկ ես», «ուզում ես զանգահարել տատիկին եւ ասել», «դու պետք է հպարտանաս քեզնով»` ահա նման խոսքերով մենք  խրախուսում էինք նրան:

Մեր տղայի համար  ամենամեծ մոտիվացիան այն էր, որ նա կանչում էր շնիկին, որ դիտի, թե ինչ է արել գիշերանոթում եւ գնահատի իրեն:

Այս թեմայով կարդացեք նաև`

Ինչպես փոքրիկին կտրել տակդիրից. սեփական հաջողված մեթոդներով կիսվում են մայրիկները – մաս 1

Աղբյուրը` babycenter.com

Գովազդ