Ինչպես փոքրիկին կտրել տակդիրից. սեփական հաջողված մեթոդներով կիսվում են մայրիկները – մաս 4

Խնդիրներ

Նշեք կպչուն թղթերով

Մեր որդուն` Ալեքսանդրին խրախուսելու համար մենք հատուկ գրատախտակ էինք փակցրել պատին: Ամեն անգամ, երբ նա օգտվում էր գիշերանոթից, մեկ կպչուն թուղթ էր փակցնում այնտեղ: Երբ գրատախտակը լցվում էր, նա, որպես պարգեւ, խանութից խաղալիք ընտրելու իրավունք էր ստանում:

Թույլ տվեք երեխային տնօրինել

Երբ իմ  18-ամսական երեխան սկսեց գնալ լոգարան ու ներսից փակել դուռը, հասկացա, որ պատրաստ է` վարժվելու զուգարանին: Ես նրան թույլ տվեցի, որ ինքնուրույն տնօրինի

պրոցեսը` օգտագործի գիշերանոթը, դատարկի զուգարանում ու հետո թողնի լվացարանում, որ ես գնամ, լվանամ:

Խշշոցի զվարճանք

Իմ առաջնեկին ես սկսեցի վարժեցնել գիշերանոթին, երբ նա 20 ամսական էր եւ այժմ էլ զբաղված եմ երկրորդի վարժեցմամբ: Երեխաներին ուրախացնում է գիշերանոթը ինքնուրույն դատարկելն ու  զուգարանի ջուրը քաշելը: Պարզապես դուք պետք է մեկ կանոն սահմանեք. այն է`  ջուրը քաշել միմիայն գիշերանոթից օգտվելուց հետո: Սա պարզ ու հեշտ խրախուսանք է, որը սովորույթ է ձեւավորում:

Նետեք տակդիրները

Որպես նախակրթարանի ուսուցիչ եւ մայրիկ` ես խորհուրդ կտամ ընդդիմանալ մեկանգամյա տակդիրներ օգտագործելու գայթակղությանը:  Երբ երեխան թրջում է տակը, տակդիրի մեջ  դիսկոմֆորտ չի զգում, հետեւաբար տակդիրով այդ պրոցեսն ավելի կձգձգվի: Իհարկե, սա անհատական մոտեցում է պահանջում, բայց սա միտում է, որ նկատել եմ իմ փորձառության ընթացքում:

Այս թեմայով կարդացեք նաև`

Ինչպես փոքրիկին կտրել տակդիրից. սեփական հաջողված մեթոդներով կիսվում են մայրիկները – մաս 1

Ինչպես փոքրիկին կտրել տակդիրից. սեփական հաջողված մեթոդներով կիսվում են մայրիկները – մաս 2

Ինչպես փոքրիկին կտրել տակդիրից. սեփական հաջողված մեթոդներով կիսվում են մայրիկները – մաս  3

Շարունակելի

Աղբյուրը` babycenter.com

Գովազդ