Մանկական վախերի առաջացման պատճառները

Խնդիրներ

 

Երեխաները  հաճախակի տարբեր  տեսակի  վախեր  են  ապրում: Նրանք  կարող  են  վախենալ  ամեն  ինչից: Նրանց  կարող  է  վախեցնել  որևէ  ուժեղ  աղմուկ, որևէ  տարօրինակ  մարդու  կամ  պարզապես  անծանոթի  հանկարծակի  հայտնվելը: Ընդհանուր  առմամբ  մանկական  վախերի  մեծ  մասը  հայտնվում  և  այնուհետև  անհետանում է, բայց  հաճախ  դժվար  է  լինում  հասկանալ` երեխան 

 

Երեխաները  հաճախակի տարբեր  տեսակի  վախեր  են  ապրում: Նրանք  կարող  են  վախենալ  ամեն  ինչից: Նրանց  կարող  է  վախեցնել  որևէ  ուժեղ  աղմուկ, որևէ  տարօրինակ  մարդու  կամ  պարզապես  անծանոթի  հանկարծակի  հայտնվելը: Ընդհանուր  առմամբ  մանկական  վախերի  մեծ  մասը  հայտնվում  և  այնուհետև  անհետանում է, բայց  հաճախ  դժվար  է  լինում  հասկանալ` երեխան 

իսկապես հանգստացավ, թե  պարզապես  կարողացավ  թաքցնել  իր  տագնապը:  Որքան  շատ  է  վախենում  երեխան, այնքան  ավելի  արագ  են  հայտնվում  նորերը: 

Իսկ հիմա տեսնենք, թե ինչպես  է  ծնվում  երեխայի  վախը: Գոյություն  ունի  4  տեսակի  իրավիճակ, երբ  երեխան  վախ  է  ապրում  կամ  վախի  նկատմամբ   հակվածություն  է  ձեռք  բերում:  Դրանք  են` ընդօրինակումը, հոգեկան  խեղումը, «պատիժ – թշնամություն – մեղք»  համակարգը  և  մշտապես  նորացող  վախը:

Ընդօրինակումը բնական  գործընթաց  է, երբ  երեխան  փոխ  է  առնում  մեր  շատ  սարսափներ,  ինչպես  նաև  դրանց  նկատմամբ  մեր  վերաբերմունքը:  Վախենալով  շներից, ամպրոպից,  կայծակից, գողերից  ու  կրակից`  մայրը,  իրեն  հաշիվ  չտալով,  փոքրիկ  երեխային  է  փոխանցում  իր  ապրումները:  Երեխան  վտանգի  անխուսափելիության  զգացում  կունենա, եթե  նրան  ամեն  վայրկյան  խնդրենք  զգույշ  լինել  և  անընդհատ  հիշեցնենք,  որ  ինքն  իրեն  ցավ  չպատճառի:

Խեղումը ներհոգեկան  սուր  ապրում է, որն  ամուր  հետք  է  թողնում  մեր  գիտակցության  մեջ: Այնպիսի  դեպքեր, ինչպես, օրինակ, ձիուց վայր  ընկնելը  կամ  կատաղած  շան  կծոցը  մեզ  կարող  են  ոչ  միայն  ֆիզիկական,  այլև  հոգեկան  խեղում  պատճառել:  2 – 5 տարեկան   երեխան  ընկնում  է  ճոճանակից  կամ  իր  հասակակից  երեխան, որն  իր  հետ  էր  խաղում,  հրում  և  նույնիսկ  փախցնում  իր  խաղալիքը: Նման  դեպքերում, թեև, խեղումն  աննշան  է, սակայն  փոքրիկի  մեջ  կարող  է  սարսափ  սերմանել  խաղահրապարակի, ճոճի, նույնիսկ  մյուս  երեխաների  հանդեպ:

Մանկության  տարիներին  յուրաքանչյուր  երեխա   այդպիսի  հազարավոր  պատմությունների  մեջ  է  ընկնում: Դրանցից  մի  քանիսը  երկար  են  մնում  հուզական  հիշողության  մեջ,   մյուսներն  արագ  մոռացվում  են: Դա  պայմանավորված  է  փոքրիկի  բնավորությամբ,  իրադրության  սրությամբ  կամ  տեղի  ունեցացի  նկատմամբ  ծնողների  դրսևորած  վերաբերմունքով:

Շատ  ավելի  դժվար  է  հասկանալ,  թե  ինչպես  կարող  է  մանկական վախ  ծնել «պատիժ – թշնամություն – մեղք» համակարգը:  Այստեղ  խոսքը  ոչ թե  ինչ-որ  առանձնահատուկ  սարսափների  մասին  է,  այլ  այն  տպավորությունների  խորը հիմքի,  որոնք կարող  են  հանգեցնել  վախի:  Երբ  ծնողները  գոռգոռում  են  երեխաների  վրա,  նրա  համար  մի  բան   պարզ է.  նրանք  զայրացած  են  և  ժամանակավորապես  իրեն  չեն  սիրում: Այդ  մտքից  նա  շփոթվում  է,  քանի  որ  ի վիճակի  չէ  պատկերացնել,  թե  ծնողները  ինչ  վատ  բան  տեսան  նրա  վարքի  մեջ: Բացի  դա,  եթե  նույն  երեխայի  վրա  միշտ  գոռգոռում  են,  սպառնում  նրան  կամ  պատժում,  ապա  նրա մեջ  իր  ծնողների  նկատմամբ  թշնամություն է  կուտակվում,  և  որպես  դրա  հետևանք,  նա  իրեն  մեղավոր է զգում  նրանց  հանդեպ:  Չէ±  որ  իր  մեջ  թշնամանքի  զգացումների  առաջացան  այն  մարդկանց  նկատմամբ,  ովքեր  ուրիշ  ժամանակ  այնքան  բարի  ու  սիրալիր  են  իր  նկատմամբ:

Վախի  պատճառ  կարող  է  լինել  ծնողների  հրամանները  կատարելու  երեխայի  անընդունակությունը: Նա  նեղանում  է  ծնողներից  չափազանց  խիստ  պահանջների  համար, որոնք  ի  վիճակի  չէ  կատարել, բայց  նա  միաժամանակ  վախենում է,  որ  եթե  հարազատներն  իրենից  դժգոհ  մնան,  կարող է  զրկվել  նրանց  սիրուց: Որքան  խորն  է  նրա  վիրավորվածությունը,  այնքան  ուժեղ  է  վախը:

Հաջորդ  տեսակը  մշտապես  նորացող  վախն է: Խոսքն  այն  մասին  է,  երբ  սարսափը  կաթվածահար  է  անում  մեզ  և  օգնության  կանչելու  ցանկություն  առաջացնում:

Եթե   երեխայի  մոտ  վախ  է  առաջացել,  այն  վերացնելը  մեծապես  կախված  է  այն  բանից,  թե  որքանով  մեզ  կհաջողվի  հանգստացնել  նրան,  վերադարձնել  նրա  հոգեկան  հավասարակշռությունը,  թե  որքանով  ենք  մենք  հասկանում  նրան  և  ինչպես  վերաբերվում  նրա  վախին: Կարելի  է  պատմել  երեխային,  թե  ինչպես  դուք  կամ  ձեր  ծանոթներից  որևէ  մեկը  ճիշտ  նույպիսի  վախ  ապրելով`  կարողացել  եք հաղթահարել  այն: Պետք  է  նաև  ցույց  տալ  փոքրիկին,  որ  մենք  հասկանում  ենք  նրա  վախը  և  պատրաստ  ենք  իր  կողքին  լինել և  օգնել,  երբ  նա  ցանկանա  հաղթահարել  այն:

 

Նյութն «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների համար ներկայացրեց հոգեբան-մանկավարժ Մարիամ Սահակյանը:

Գովազդ