Ինչպես կարող է ծծակի գերօգտագործումը վնասել փոքրիկին եւ ինչպես հրաժարվել դրանից. 5 խորհուրդ մայրիկներին

Խնդիրներ

Դեռ շատ մանկուց ծծակը կարեւոր դեր է խաղում փոքրիկի հոգեբանական կոմֆորտի գործում: Բայց ժամանակի հետ, հատկապես երբ լրանում է փոքրիկի մեկ տարին, պետք է սովորեցնել նրան հրաժարվել դրանից:

Եթե ժամանակի հետ  չեք կարողանում երեխային հետ պահել ծծակից, ապա փոքրիկի մոտ սկսում է խեղվել խոսքի զարգացումը: Նույնը վերաբերում է ծամելու պրոցեսին: Այն նույնպես կարող է ձեւափոխվել ատամների ծռության պատճառով, որը կարող է լինել ծծակի գերօգտագործման հետեւանք: Իսկ եթե երեխան լավ չծամի կերակուրը, ապա կարող են առաջանալ այլ խնդիրներ, օրինակ` ստամոքսի:  Հենց այս ամենը հաշվի առնելով` պետք է ժամանակին հրաժարվել ծծակից:

Ինչպես ստիպել փոքրիկին հրաժարվել ծծակից`

  • Երեխայի ուշադրությունը սեւեռեք այնպիսի խաղալիքի ուղղությամբ, որն անվտանգ է ծամելու համար:
  • Եթե երեխան չի կարողանում քնել առանց ծծակի, երգեք նրա ականջի տակ ու շոյեք  մեջքն ու գլուխը:
  • Ամեն օր մեկ միլիմետր կտրեք ծծակից (բայց անպայման օգտագործելուց առաջ ախտահանեք): Երեխան կզգա` որքան անհարմար է այն ծծելը եւ կհրաժարվի դրանից:.
  • Հորինեք լեգենդ այն մասին, թե ինչպես է մկնիկը կամ շնիկը տարել ծծակը: Անպայման երեխայի հետ հրաժեշտ տվեք ծծակին, որպեսզի նա հասկանա, որ այլեւս չի ունենալու
  • Թույլ տվեք փոքրիկին ինքնակամ ծծակը հանձնել փողոցի փիսիկին: Ինքնակամ հանձնելը երաշխավորում է, որ փոքրիկը գիտակցաբար է հրաժարվում դրանից:

Իսկ ահա այս վարվելաձեւը ձեզ օգուտ չի բերի`

  • Ծծակի վրա պղպեղ լցնելը
  • Ծծակը փոքրիկի ձեռքից քաշելը. դրա կոտրված մնացորդները կարող են վնասել երեխային
  • Փոքրիկի վրա գոռալը:

 

Աղբյուրը` geniuspregnancy.com/

Գովազդ