Փոքրիկը վախենում է բժշկից. ի՞նչ անել

Խնդիրներ

Ի՞նչ անել, որպեսզի փոքրիկը հանգիստ ընդունի մանկաբույժի հետազոտությունը, որ  չգոռա և չվախենա, ձեռքից դուրս չպրծնի և չլացի սպիտակ խալաթը տեսնելիս:

Մինչ 3-4 ամսական փոքրիկը շատ հանգիստ է ընդունում մանկաբույժի հետազոտությունը: Սակայն հենց առաջին պատվաստումից  հետո, երբ արդեն նա ունենում է ցավող սրսկումներ, տհաճ զգացողություններ, նա սկսում է խուսափել և վախենալ  բժիշկներից, պոլիկլինիկաներից և հիվանդանոցներից:

Փոքրիկի վախը բժիշկների  հանդեպ խորանում է նաև այն պատճառով, որ «պահապան հրեշտակ»  մայրիկը ստիպում է նրան այցելել բժշկի, երբեմն անգամ բռնի ուժով  բռնում փոքրիկին:

Ահա մի քանի խորհուրդ, թե ինչպես մեկ  տարեկանից բարձր փոքրիկին սովորեցնել չվախենալ բժշկից.

1. Եթե փոքրիկը սիրում է, որ կարդաք նրա համար, ապա անպատճառ նրա համար կարդացեք հայտնի բարի բժիշկ Այբոլիտի մասին: Փորձեք նրա ուշադրությունը գրավել դեպի հերոսերը և սյուժետը: Եթե գրքի գլխավոր հերոսը դուր գա փոքրիկին , ապա նա կսկսի այլ կերպ վերաբերվել բժիշկներին:

2. Գնեք նրա համար բժշկական խաղալինքեր և նրա հետ միասին  խաղացեք դրանց հետ: Փոքրիկը ոչ միայն ինքը կվերածվի բժշկի, այլ նաև կհամակերպվի բժշկական գործիքներին, որոնք երբեմն նրա համար վախենալու   են թվում:

3. Եթե Դուք ընտանի կենդանի ունեք, ապա փոքրիկին վերցեք Ձեզ  հետ , երբ կենդանուն  տանում եք անասնաբույժի մոտ: Ցույց տվեք , թե ինչպես պետք է խնամել կենդանիներին զննման ժամանակ, հանգստացնել և մխիթարել, որպեսզի նա չանհանգստանա: Կարելի է նաև փոքրիկին հեռուստահաղորդում ցույց տալ, թե ինչպես է կենդանուն զզնում անասնաբույժը: Ուշադրություն դարձրեք, որպեսզի չլինեն ծանր կադրեր  կամ ցնցող մանրամասներ:

4. Խաղը  վերածեք իրականության: Բժշկի գնալուց առաջ ասեք նրան, թե ուր եք գնում և հիշեցրեք, թե ինքն  ինչպես էր բժիշկ-բժիշկ խաղում:

5. Որպեսզի բժշկին սպասելն  ավելի հանգիստ թվա, վերցրեք Ձեզ  հետ նրա սիրած խաղալիքները  կամ գրքերը:

6. Բժշկական զննման ժամանակ նրանից մի հեռացեք, որպեսզի նա ոչ մի վայրկյան չվախենա:

7. Սրսկումից առաջ ազնվորեն ասեք նրան  դրա մասին և մի խաբեք, որ այն ցավոտ չի լինի: Շատ ավելի լավ է նրան խոստանաք ինչ-որ լավ բան բժշկի այցելությունից հետո: Սրսկումից հետո գրկեք նրան և խոստացեք, որ ամեն բան շուտով կանցնի:

8.  Եթե սրսկումը չափից ավելի ցավոտ է, և փոքրիկը մեծ վախ ունի, ապա շատ ավելի լավ է նախօրոք բժշկի հետ պայմանավորվեք  տեղային ցավազրկման մասին:

9. Փոքրիկին պատժելիս երբեք մի ասեք, որ նրան բժշկի կտանեք կամ կսրսկեք: Երբեք:

10. Ամենակարևորը՝  բժշկի գնալիս Դուք ինքներդ Ձեզ ինքնավստահ պահեք և եղեք հանգիստ, այլապես Ձեր անհանգտությունը և վախը կփոխանցվի փոքրիկին: Ժպտացեք նրան և նա իրեն հանգիստ և պաշտպանված կզգա:

Եթե ի սկզբանե հետևեք այս խորհուրդներին, ապա փոքրիկը,  հնարավոր է,  կսովորի չվախենալ բժիշկներից: Փոքրիկին ձերբազատել արդեն առաջացած և արմատացած վախերից հեշտ չէ, սակայն եղեք համբերատար և Ձեզ  մոտ ամեն ինչ կստացվի:

 

Նյութն ըստ  tvoymalish.com.ua կայքի

 

Գովազդ