Քնի խանգարման հիմնական նշանները. ուղեցույց` մայրիկին

Խնդիրներ

Քնի խանգարման հիմնական նշանները. ուղեցույց` մայրիկին

 

Չիկագոյի համալսարանի  հետազոտողները հարցում են կատարել 360 կանանց շրջանում` պարզելու համար, թե նախադպրոցական տարիքի երեխաների որ տոկոսն ունի քնի հետ կապված խնդիր: Ըստ հարցման արդյունքների` փոքր տարիքում նման խնդիր ունեցած երեխաների 10 տոկոսը չեն ձերբազատվել դրանից նաեւ մեծ տարիքում:

 

Վատ քնի նախանշաններն են` դժվարությամբ քուն մտնելը կամ քնից հրաժարվելը, խռմփոցը, գիշերային մղձավանջը, գիշերային սարսափները եւ այլն: Իհարկե, անտեղի է ասել, որ անհանգսիտ քունը բացասաբար է  ազդում փոքրիկի առօյայի վրա: Դա բոլորը գիտեն: Քունը կարեւոր գործոն է երեխայի զարգացման համար: Ճանաչողական հմտությունների զարգացումը, մտածելու կարողությունը, սովորելն ու վերլուծելը նույնպես կախված են երեխայի քնի լիարժեքությունից: Հատկապես ուշադիր եղեք 1-3 տարեկանում:

 

Ոչ բոլոր մայրիկներն են ուշադրություն դարձնում փոքրիկի խռմփոցին: Իհարկե, դա նորմալ է, եթե երեխան մրսած է ու հիվանդ, բայց սովորական կյանքում` ոչ: Քնի մեջ խռմփոցը կարող է հստակ ցուցիչը լինել այն բանի, որ երեխան շնչառության, հետեւապես քնի հետ կապված խնդիրներ ունի: Եվ եթե խնդիրը չլուծվի, հետեւանքները կարող են լուրջ լինել:

 

Եթե նկատում եք, որ փոքրիկը քնի հետ կապված խնդիրներ ունի, փորձեք նրա համար հստակ ռեժիմ սահմանել, հաճախ տարեք զբոսանքի մաքուր օդի, բակում ակտիվ խաղեր կազմակերպեք եւ առողջ սննդով ապահովեք:

 

Աղբյուրը`geniuspregnancy.com

Գովազդ