Նորմա՞լ է, արդյոք, որ փոքրիկը սիրում է մերկ մնալ

Խնդիրներ

Այո, մերկ վիճակում դես ու դեն վազվզելը փոքրիկի բնական վարքն է: Դա հնարավորություն է փոքրիկի համար` պնդելու իր  անկախությունը և ցույց տալու իր կարծիքը և ունակությունները: Սա նաև նշան է, որ ձեր փոքրիկը պատրաստ է վարժվել գիշերանոթին:

Փոքրիկից շատ ժամանակ չի պահանջվի, որ արագ վարպետանա հագուստը հանելու գործում: Երբեմն դա  հաճելի է, երբեմն էլ անհարմար վիճակ է ստեղծում, հատկապես եթե հանրային վայրում եք:

Փոքրիկի մերկ վազվզելու ցանկությանը տեղիք տալը հիանալի է, բայց նրան պետք է սովորեցնեք, որ մարմնամասերը խիստ անձնական են, ու նա պետք է դրանք ծածկող հագուստ կրի այլ մարդկանց ներկայությամբ:

Այսպիսով, ինչպե՞ս այս հարցում լեզու գտնել փոքրիկի հետ: Նրան ընդունելի տարբերակներ առաջարկեք. հարցրեք` ուզում է անմիջապե՞ս շորերը հագնել, թե սենյակով երեք անգամ վազել, նոր միայն հագնել: Իսկ երբ հյուր եք գնում կամ հյուր եք սպասում, նրան այնպիսի հագուստ հագցրեք, որը նա չի կարողանա հեշտությամբ հանել: Հիշեք, որ սա բնականոն փուլ է, որը կանցնի ժամանակի ընթացքում: Սրանից մեծ խնդիր մի սարքեք և փոքրիկին ամոթանք մի տվեք, դա կստիպի նրան ամաչել իր մարմնից: Նաև մի ծիծաղեք նրա արարքի վրա, այլապես հակառակ ազդեցությունը կառաջացնեք:

 

Նյութն ըստ babycenter.com  կայքի

Գովազդ