Ինչ անել, երբ հապաղում է փոքրիկի խոսքը – մաս 1

Խնդիրներ

Եթե ցանկանում եք երեխային սովորեցնել խոսելու արվեստը, պետք է նախեւառաջ դառնաք փոքրիկի  խաղընկերը: Նպատակը մտերմության ապահովումն է, որին եւ կարող է հաջորդել ուսուցումը: Եթե ուզում եք, որ ձեզ փոքրիկը սկսի խոսել, հետեւեք այս քայլերին.

  • Պարզ երգեր, որոնք նա կկարողանա կրկնել ձեզ հետ միասին:

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ միասին երգելով՝ փոքրիկը ձգտում է հասնել ինքնուրույնության եւ ջանում է խոսել ինքնուրույն: Եթե բարդույթավորվում եք երգից՝ կարծելով, որ դուք սարսափելի եք երգում, երգը կարող եք փոխարինել թվերը հաշվելով:

  • Պարզ բառեր՝ «մամա», «պապա», «բերան», «քիթ» «տուն» եւ այլն:

Դուք կարող եք սովորեցնել այս բառերը՝ շոշափելով կամ պարզապես մատնացույց անելով դրանք: Հիմնական բառապաշարը սովորեցնելը պետք է լինի ձեր առաջին քայլերից մեկը:

  • Աչքերով ու բերանով կոնտակտ

Բառերն արտաբերեք դանդաղ ու այնպես, որ փոքրիկը հետեւի ձեր շուրթերի շարժին: Այդպես փոքրիկը կյուրացնի բառերի նաեւ վիզուալ արտահայտությունը:

  • Տարբեր հնչերանգներ

Բառն արտաբերելիս գործածեք տարբեր հնչերանգներ: Դա կզարգացնի փոքրիկի լսողական պոտենցիալը, հետեւաբար նաեւ խոսքը:

Շարունակելի

Գովազդ