Աղիքային ճիճուներ. ախտանշաններն ու առաջացման պատճառները

Խնդիրներ

Բժշկական ուսումնասիրությունների  համաձայն՝ երեխաների շուրջ 80 տոկոսի մոտ առկա են աղիքային ճիճուներ: Փորձագետների կարծիքով՝  ճիճուներ ունեն նույնիսկ հիգիենիկ խնամքով աչքի ընկնող երեխաները: Սկզբնական շրջանում ճիճուները բազմանում են թաքնված. այսինքն՝ երեխայի կղանքում չեն երեւում: Նրանք կարող են ապրել մարդու օրգանիզմում մինչեւ անգամ  տարիներ և անհայտ մնալ:

Ռիսկի աղբյուրներ

  • Տաք եղանակին երեխաները  շատ ժամանակ են անցկացնում  դրսում՝  խաղում են ավազի հետ, լողում են բացօթյա ջրերում,  ուտում են թարմ միրգ ու բանջարեղեն՝ շատ ժամանակ չլվանալով ձեռքերը օճառով:
  • Վարակի մեծ աղբյուր են նաև ճանճերն ու միջատները, որոնք սննդի վրա ձու դնելով՝ վտանգում են մարդու առողջությունը:
  • Մակաբույծների մեծ հարուցիչ են նաև ընտանի կենդանիները:

Անկոչ հյուրեր՝ ճիճուներ

Երեխայի նոր ձևավորված օրգանիզմում ճիճուներն ավելի արագ են բազմանում, քան մեծահասակների մոտ: Գիշերային ժամերին երեխայի աղիքներում նրանք դնում են շուրջ 25000 ձու՝ մեծ վնաս հասցնելով առողջությանը:  Ուրախ և ակտիվ երեխան դառնում է տխուր և դյուրագրգիռ, շուտ է հոգնում,  հաճախակի փորացավեր է ունենում, երբեմն ալերգիկ ռեակցիաներ, ցան, կարմրություն և անքնություն:

Ըստ բժիշկների՝ բուժման հետաձգումը կարող է ազդել փոքրիկի իմունիտետի վրա՝ հանգեցնելով սուր շնչառական եւ ինֆեկցիոն հիվանդությունների:

Աղբյուրը՝ mama.ru

Գովազդ