Գիշերային վախ. պատճառը և հաղթահարման եղանակները

Խնդիրներ

Երեխան երբեմն գիշերվա ժամերին քնած ժամանակ սկսում է լացել: Նա կարծես արթուն է ու ինչ-որ բանից վախեցած: Սակայն իրականում երեխան լացի պահին քնած է, իսկ առավոտյան անգամ չի էլ հիշի գիշերվա միջադեպի մասին: Այս երևույթը կոչվում է գիշերային վախ:

Այն առաջանում է խորը քնի փուլից կտրուկ մակերեսային քնի  փուլին անցնելիս:

Սովորաբար գիշերային վախի նոպաները դրսևորվում են  քնելուց հետո 2 ժամվա ընթացքում:

Երեխան կարող է 5-20 րոպե անմխիթար լաց լինել, շատ շփոթված և վախեցած թվալ: Դա կարող է ուղեկցվել

Երեխան երբեմն գիշերվա ժամերին քնած ժամանակ սկսում է լացել: Նա կարծես արթուն է ու ինչ-որ բանից վախեցած: Սակայն իրականում երեխան լացի պահին քնած է, իսկ առավոտյան անգամ չի էլ հիշի գիշերվա միջադեպի մասին: Այս երևույթը կոչվում է գիշերային վախ:

Այն առաջանում է խորը քնի փուլից կտրուկ մակերեսային քնի  փուլին անցնելիս:

Սովորաբար գիշերային վախի նոպաները դրսևորվում են  քնելուց հետո 2 ժամվա ընթացքում:

Երեխան կարող է 5-20 րոպե անմխիթար լաց լինել, շատ շփոթված և վախեցած թվալ: Դա կարող է ուղեկցվել քրտնարտադրությամբ, հաճախացած շնչառությամբ: Հարկ չկա անհագստանալու, քանի որ երեխան չի հուզվում և  չի տառապում: Նման դեպքում պետք է երեխային պաշտպանել վնասվելուց և զգուշորեն օգնել, որ վերադառնա բնականոն քնին:

Եթե գիշերային վախը հաճախ է կրկնվում, կարելի է երեխային արթնացնել նախքան այն ժամը, երբ սովորաբար վախի պոռթկումն է տեղի ունենում: Դա կարող է փոխել քնի փուլերի ընթացքը և կանխել անկանոն արթնացումը: Գիշերային վախի դրսևորումներից զերծ մնալու համար խորհուրդ է տրվում նաև խուսափել երեխայի գերհոգնածությունից:

Գովազդ