Մանկական նեւրոզները սկսել են անհանգստացնել մասնագետներին. ինչպե՞ս հայտնաբերել խնդիրը

Խնդիրներ

Հոգեբան Լիլիթ Խաչատրյանը նկատում է, որ վերջին շրջանում նեւրոզները լայն տարածում են գտել տարիքային բոլոր խմբերում: Մասնագետի համար հատկապես մտահոգիչ են մանկական նեւրոզները, որոնք ավելի հաճախ են հանդիպում այսօր, քանի նախկինում:

«Դաստիարակությունը  եւ ընտանիքն էական գործոններ են այս խնդրում: Ծնողների բաժանումը, ծնողի կորուստը, դպրոցի, ինչպես նաև բնակության վայրի փոփոխությունը կարող է երեխաների մոտ նևրոզ առաջացնել»,-ասում է նա:

 

Բնավորության նևրոտիկ գծեր

  • Եղունգները կրծել
  • Քիթը փորել
  • Մատը ծծել
  • Տարօրինակ վերաբերմունք սննդի նկատմամբ
  • Վախեր
  • Կակազել
  • Գիշերամիզություն
 

Սրանցից և ոչ մեկը, ըստ էության, չի վկայում որևէ ախտաբանության մասին, և հասունացմանը զուգընթաց վերանում են։ Որոշ դեպքերում դրանք շարունակվում են, սակայն չկան հստակ տվյալներ, որ մեծահասակների նևրոզների նախանշաններ են։ Իհարկե, չի կարելի հաստատված համարել այն կարծիքը, որ բուժումն ու առողջացումը հետագայում կանխում են նևրոզների ձևավորումը մեծահասակների մոտ։

Կա տվյալ, որ նևրոզով տառապող մեծահասակների ճնշող մեծամասնությունը մանկական տարիքում հոգեկան առողջությանն առնչվող որևէ խնդիր չի ունեցել։ Խրոնիկ դեպքերը պայմանավորված են գենետիկայով, իսկ անցողիկ դեպքերը կապված են որևէ կոնկրետ իրավիճակի հետ։

Հոգեբանի խոսքով՝  նևրոզով տառապող երեխաների մոտ հաճախ է հանդիպում տրամադրության անկում, իսկ ֆիզիկական դրսեւորումը կարող է լինել մինչեւ անգամ անկանոն շարժումների տեսքով:  Բայց պետք է նկատել, որ  երեխաները հաճախ կրկնօրինակում են նևրոզով տառապող ծնողներին: Այդ դեպքում պետք է հստակ տարբերակել նմանակումը իրական նեւրոզից:

Գովազդ