Ինչու չի կարելի վախեցնել երեխաներին. հետևանքներն ու զգուշացման այլընտրանքային տարբերակները

Խնդիրներ

Շատ քիչ ծնողներ կան, ովքեր երբևէ չեն վախեցրել իրենց երեխաներին «բոբոյով» կամ «բոբո ձյաձյայով», չար հորեղբայրով, չար պառավով՝ ցանկանալով հասնել նրան, որ երեխան հնազանդվի և կատարի  որոշակի գործողություններ: Մեզնից յուրաքանչյուրը, հավանաբար, հիշում է նմանատիպ տեսարաններ իր մանկությունից: 

Անկեղծ ասած,  այս տարբերակն իսկապես աշխատում է: Հաճախ այն օգնում է ապահովել վարքագիծ, որը տվյալ պահին պետք է ծնողին:

Մեկ այլ բան է, որ այդ տարբերակները  վտանգավոր են երեխայի հոգեկան առողջության համար, և կարող են առաջացնել նևրոզներ, ինչի արդյունքում երեխան կարող է կակազել, ունենալ հոգեկան ծանր ապրումներ: Կարող է առաջանալ նաեւ անվստահություն, անհանգստություն,  թշնամանք աշխարհի նկատմամբ: 

Իրավիճակը վերածվում է խնդրի, երբ բացակայում է համբերությունը, այսինքն՝ ծնողների ուժերից վեր է լինում հստակ և հանգամանալից բացատրել երեխային, թե ինչու նա չպետք է վարվի այդպես:

 

Ահա թե ինչպես ենք մենք «շփվում» մեր երեխաների հետ

 

1. Երեխային պետք է զգուշացնել, ոչ թե վախեցնել:  Մենք հաճախ այսպես ենք ներկայացնում «չի կարելի»-ն՝ «չի կարելի աղմկել պոլիկլինիկայում ոչ թե այն պատճառով, որ ինչ-որ մեկը ցավեր ունի, և աղմուկը խանգարում է, այլ այն պատճառով, որ բժիշկը կարող է կշտամբել», «շիլան պետք է ուտել ոչ թե ուժեղ և առողջ լինելու համար, այլ նրա համար, որ այծիկը չհարվածի կոտոշներով», «հայրիկի աշխատանքից տուն գալուն պետք չէ սպասել ուրախությամբ, այլ մտավախությամբ, որ մայրիկը կպատմի նրան ամեն ինչ, և երեխային կարող է պատժել:

 

2. Երեխայի համար ամենասարսափելի սպառնալիքն այն է, որ իրեն վատ վարքի կհանձնեն մեկ ուրիշին: Երեխայի համար դա նշանակում է 2 բան` ինքը վատն է և իրեն չեն սիրում:

 

3. Ծնողները հաճախ սպառնում են, որ կծեծեն երեխային: Հիշեք՝ բռնությունը ծնում է բռնություն:

 

4. Պետք չէ ահաբեկել «բժշկով»: Ծնողները պետք է հիշեն, որ երեխան իր կյանքի ընթացքում պետք է այցելի բուժհաստատություններ տարբեր նպատակներով, օրինակ, որպեսզի պատվաստվի կամ տեղեկանք ստանա լողավազան, մանկապարտեզ կամ դպրոց գնալու համար: Իսկ դուք այդ պրոցեսը դարձնում եք վախեցնող:

 

Ինչպես «վախեցնել» երեխաներին. ողջամիտ կանոններ

 

1. Երեխային վախեցնել կարելի է միայն այն բաներով, որոնք իսկապես կարող են վնասել, օրինակ` վարդակի հետ խաղալը, տաք արդուկը, ճանապարհի վրա գտնվող մեքենաները և այլն:

 

2. Զգուշացրեք, որ կդառնա ինչ-որ հայտնի ֆիլմի կամ հեքիաթի ոճրագործի նման, եթե չսովորի, մասնագիտություն ձեռք չբերի և աշխատել չկարողանա:

 

3. Վախեցրեք, երբ փողոցը հատի չնախատեսված հատվածով: Շունը կարող է կծել, եթե նրան հարվածի փայտով, բայց ոչ այն պատճառով, որ պատասխանել է մայրիկին, բազմության մեջ կարող է  կորել, քանի որ շատ մարդ կա, բայց ոչ այն պատճառով, որ քնում է ոտքի վրա:

 

Տեսնու՞մ եք տարբերությունը...

 

4. Վախեցրեք համարժեքորեն: Եթե ձեր երեխան վերցնում է ուրիշի խաղալիքները, հավանականությունը քիչ է, որ բժիշկը կսրսկի ագահության համար: Փոխարենը ասեք, որ դրա համար երեխաները կարող են չխաղալ  նրա հետ խաղահրապարակում: 

Միշտ փորձեք գտնել երեխայի հետ հաշտեցման խաղաղ ճանապարհ:

 

«Վախեցնել և ստանալ արդյունք»՝սա վատ և ծույլ ծնողների կարգախոս է, ովքեր չեն ցանկանում գտնել ավելի երկար, ընդունելի մեթոդներ: 

 

Աղբյուրը՝ www.podelkidetkam.ru/

Գովազդ