Երեխաների քնի հետ կապված սխալներ, որոնք թույլ են տալիս ծնողները

Խնդիրներ

Քնին պատրաստվեք նախապես

Քնին նախապատրաստվելու սովորությունը հեշտացնում է ինչպես ծնողի, այնպես էլ երեխաների կյանքը.  երբ երեխան քնից առաջ ակտիվ խաղեր է խաղում, մուլտֆիլմ է դիտում, զվարճանում է, ծնողները չեն կարողանում նրան պատրաստել քնին, ինքը՝ փոքրիկն էլ չի կարողանում իրեն տրամադրել քնին ու սկսում է լաց լինել: Իսկ երբ նախապես եք պատրաստվում քնին՝ բացառելով ակտիվ խաղերը, համակարգիչն ու հեռուստացույցը, երեխան ավելի հեշտ է քնում։ Ձեր երեխայի քնի ժամից մեկ ժամ առաջ արդեն սկսեք նախապատրաստությունները։ Նրա ննջասենյակը պետք է լինի կիսամութ, անջատված լինեն հեռուստացույցը և համակարգիչը, երեխային լողացրեք, քանի որ տաք ջուրը ևս նպաստում է քնին, պատրաստեք նրա կաթն ու այն գիրքը, որը պետք է ընթերցեք նրա համար կամ միացրեք օրորոցային։

 

Մի' անտեսեք փոքրիկի ազդանշանները

«Փոքրիկները հաճախ տարբեր գործողություններով ակնարկում են, որ ցանկանում են քնել»,-ասում է «Բարի գիշեր, խորը քնի՛ր» գրքի հեղինակ Քիմ Ուեսթը։ Ակնարկները հիմնականում լինում են անընդհատ հորանջելու, ակտիվության նվազման, ցրվածության, խաղի ու մարդկանց նկատմամբ երեխայի հետաքրքրության բացակայության տեսքով։ «Եթե բաց թողնեք երեխայի քնի ճիշտ պահը, նրա օրգանիզմը բավարար չափով մելատոնին հորմոն չի արտադրի»,-ասում է Քիմ Ուեսթը,-փոխարենը՝ քնի պակասի հետևանքով նրա ուղեղում կարտադրվեն այնպիսի հորմոնները, որոնք երեխային կդարձնեն նյարդային, անհանգիստ»։ Ուսումնասիրեք երեխայի վարքը և հեշտությամբ կհասկանաք՝ երբ է ձեր փոքրիկը ցանկանում քնել։

 

Թույլ մի' տվեք քնել, որտեղ ցանկանում է 

Իհարկե, բոլորս էլ ցանկանում ենք, որ մեր երեխան ունենա քնի հստակ ժամ ու վայր, սակայն երեխաները սիրում են քնել երբ պատահի, որտեղ պատահի։ «Եթե Ձեր երեխայի քունը տանում է մեքենայի մեջ, ապա փորձեք այնպես անել, որ դա տեղի չունենա «car seat»-ում»,-ասում է Քիմ Ուեսթը։ Այս պարագայում երեխաները քնում են շատ մակերեսային, ինչը երեխայի մոտ առաջացնում է հոգնածություն, քնատ վիճակ, ինչն էլ նյարդայնացնում է նրան։ Եթե փոքրիկն իսկապես ցանկանում է քնել, ապա հնարավորինս արագ գտեք այնպիսի վայր, որտեղ հնարավոր կլինի նորմալ դիրքով քնել։ Իսկ արդեն տանը երեխան պետք է քնի միայն իր օրորոցում կամ անկողնում, քանի որ միայն այդ պարագայում կարող են նրա մարմինը և ուղեղն ամբողջովին հանգստանալ։

 

Շարունակելի

Աղբյուրը՝ parents.com

 

 

 

Գովազդ