Մայր-երեխա հիվանդագին կապը վտանգում է երեխայի առողջությունը

Խնդիրներ

Երեխայի հանդեպ չափազանց ուշադրությունը հանգեցնում է մի շարք հոգեբանական խնդիրների. երեխան դժվար է ինտեգրվում շրջապատին:

Հոգեբան Իրինա Բաղդասարյանն ասում է, որ անգամ բժշկահոգեբանական տերմին ունեցող  մայր-երեխա սերտագույն կապը  երեխայի մոտ առաջացնում է ագրեսիա, պահանջկոտություն, կապրիզներ: Երբ մայրը «դողում է» երեխայի վրա,  դա զգում է փոքրիկը և սկսում է չարաշահել այդ հոգատարությունը: Այսկերպ առաջանում է հիվանդագին կապ մոր և մանկան միջև:

Հոգեբանի խոսքով` կարևոր է չխախտել այն դաշտը, որը փոքրիկինն է. երեխան անգամ մոր արգանդի մեջ ունի որոշակի դիստանցիա: «Ինը ամիս մենք կրում ենք նրան մեր մեջ, բայց դրանից հետո նա ազատ է: Մի կապեք նրան ձեզ արհեստականորեն, մի ստիպեք նրան մնալ ձեր կողքին... որքան ազատ թողնեք, այնքան ձեր հարաբերություններն ավելի ճիշտ մակարդակի վրա կլինեն, և կխուսափեք հետագա խնդիրներից»,-նշում է

Երեխայի հանդեպ չափազանց ուշադրությունը հանգեցնում է մի շարք հոգեբանական խնդիրների. երեխան դժվար է ինտեգրվում շրջապատին:

Հոգեբան Իրինա Բաղդասարյանն ասում է, որ անգամ բժշկահոգեբանական տերմին ունեցող  մայր-երեխա սերտագույն կապը  երեխայի մոտ առաջացնում է ագրեսիա, պահանջկոտություն, կապրիզներ: Երբ մայրը «դողում է» երեխայի վրա,  դա զգում է փոքրիկը և սկսում է չարաշահել այդ հոգատարությունը: Այսկերպ առաջանում է հիվանդագին կապ մոր և մանկան միջև:

Հոգեբանի խոսքով` կարևոր է չխախտել այն դաշտը, որը փոքրիկինն է. երեխան անգամ մոր արգանդի մեջ ունի որոշակի դիստանցիա: «Ինը ամիս մենք կրում ենք նրան մեր մեջ, բայց դրանից հետո նա ազատ է: Մի կապեք նրան ձեզ արհեստականորեն, մի ստիպեք նրան մնալ ձեր կողքին... որքան ազատ թողնեք, այնքան ձեր հարաբերություններն ավելի ճիշտ մակարդակի վրա կլինեն, և կխուսափեք հետագա խնդիրներից»,-նշում է Իրինան:

Հաճախ մայրերն իրենց հետ են  քնեցնում երեխաներին, ու հետո, երբ առանձնանալու պահն է գալիս, երկուսի մոտ էլ վախեր են նկատվում: «Դա սխալ մտածելակերպի արդյունքն է,-ասում է հոգեբանը,-Հասարակ օրինակ` եթե մայրը վախենում է, որ երեխան դուրս կգա և կհիվանդանա, ապա դա դառնում է մի մեծ խնդիր երեխայի համար: «Ինձ դրսում վտանգ է սպառնում»,- մտածում է փոքրիկը»:

Երբ ընտանիքում առողջ հարաբերություններ են, երեխան բոլոր իրադրություններում կարողանում է իրեն ճիշտ դրսևորել: Հոգեբանի խոսքով` հենց չափազանց մեծ ուշադրության հետևանքով է, որ անգամ հասուն տարիքում տղաները չեն կարողանում ինքնուրույն որոշումներ կայացնել, կառուցել իրենց ընտանիքը:

«Մեր հայ իրականությունում շատ ենք հանդիպում, երբ ծնողներն ուզում են, որ իրենց մինուճար տղան անպայման իրենց հետ ապրի, բայց ինչո՞ւ  պետք է թողնել որոշակի տարածություն. չէ որ նա էլ կարիք ունի իրենը կառուցելու: Դա հետագայում  հանգեցնում է մի շարք սթրեսների `ոչ միայն տղայի մոտ, այլև  նրա կնոջ»,-ասում է հոգեբանը:

 

Ռուբինա Հակոբյան

Գովազդ