Մանկական սննդային ալերգիան նման է եղինջի կծածի

Խնդիրներ

«Ալերգիկ հիվանդությունների  առաջացումը չբացահայտված խնդիր է ամբողջ աշխարհի գիտնականների համար»,-ասում է հոգեբան-ալերգոլոգ Աստղիկ Բաղդասարյանը:

Ըստ նրա` կան մի քանի հիպոթեզներ, որոնցով  փորձում են բացատրել ալերգիկ հիվանդությունների աճը: Հիպոթեզներից մեկը կոչվում է հիգենիայի հիպոթեզ, համաձայն որի` ալերգիկ հիվանդությունները հանդիպում են այն մարդկանց մոտ, ովքեր վաղ մանկական հասակում քիչ են կոնտակտ ունենում միկրոբների հետ: Դրա համար էլ զարգացած երկրներում ալերգիան ավելի մեծ տարածում ունի, քան զարգացող երկրներում:

Ալերգոլոգի խոսքով` վաղ տարիքում երեխաներն ավելի շատ են հիվանդանում ինֆեկցիոն հիվանդություններով, ինչի պատճառով նրանց իմունային համակարգը զարգանում է ճիշտ ուղղությամբ: «Իսկ  երբ իմունային համակարգը “պարապ» է մնում և չի պայքարում միկրոբների դեմ, սկսում է զարգանալ սխալ ուղությամբ, վնասում սեփական հյուսվածքները և դրսևորվում ալերգիայի ձևով»,-բացատրում է Բաղդասարյանը, ում դիտարկմամբ` կան ալերգիայի դրսևորման մի քանի ձևեր:

«Ամառվա սեզոնին ալերգիան դրսևորվում են փռշտոցների, քթի և աչքերի քորի ձևով, ավելի բարդ դեպքերում` ստորին շնչուղիների բորբոքումով, որը հանգեցնում է ասթմայի»,- բացատրում է ալերգոլոգը:

Ալերգիան կարող է դրսեւորվել նաեւ վաղ մանկական տարիքում`առաջանալով սննդից.  Մաշկն ստանում է եղինջի կծածի տեսք` բլիթ- բլիթ կարմրելով:

«Կարող են լինել այտուցներ աչքերի կամ վերջույթների շրջանում, ծանր դեպքերում նույնիսկ կոկորդին»,-ասում է  ալերգոլոգը:

Բաղդասարյանի խոսքով`ամռանը ալերգիաների սրացման հիմնական պատճառը որևէ ծաղկի կամ խոտի ծաղկեփոշին է:

«Եթե հիվանդը 2 տարի անընդմեջ ունենում է ալերգիայի սիմտոմներ, պետք է դիմի ալերգոլոգի` գտբելու համար ալերգենը եւ ստանալուլ համապատասխան բուժում»,-նշում է ալերգոլոգը:

Բաղդասարյան ալերգիկ հղիներին, երեխաներին և ընդհանրապես ալերգիայով հիվանդներին խորհուրդ է տալիս ամառն անցկացնել ծովում, ոչ թե բնության գրկում, որտեղ հնարավոր է ալերգիայի բարդացում:

Անի Ասատրյան

Գովազդ