Հոգեբան Մարինե Պետրոսյան. երեխաների անհագստությունների և վախերի հաղթահարումը պետք է սկսել երեխայի ծնվելուց առաջ

Խնդիրներ

Դժվար է  հանդիպել այնպիսի երեխաների, որոնք երբևէ վախեցած չլինեն. մենք հաճախ ենք նրանց աչքերում տեսնում վախ, սարսափ, անհանգստություն կամ  նրանց վարքում՝ կաշկանդվածություն, վախվորածություն, անհամարձակություն։ Ինչից են վախենում երեխաները, երբ պետք անհանգստանալ նրանց վախերի համար և ինչպես  կարող ենք օգնել նրանց:

Վախը մեր հուզական աշխարհի անբաժան մասն է` այնպիսին, ինչպիսիք են ուրախությունը, հրճվանքը, տխրությունը և այլն։ Վախերից շատերը տարիքին բնորոշ դրսևորումներ են, ժամանակավոր բնույթ են կրում և անցնում են տարիքի հետ։ Սակայն դրանցից շատերը կարող են  պահպանվել երկար ժամանակ և լուրջ վնաս հացնեն երեխայի դեռևս փխրուն հոգեկան աշխարհին։

Երեխաները դեռևս ներարգանդային կյանքում զգում են իրենց առաջին անհանգստությունները։ Դրանք փոխանցվում են մորից ամեն անգամ, երբ մայրը տագնապ և անհանգստություն է ապրում։ Մոր երկարատև անհանգստությունը և տագնապային վիճակը կարող են առաջացնել երեխայի մոտ տագնապներ։ Նման երեխաները ծնվելուց հետո առանձնանում են իրենց դյուրագրգռությամբ և մկանային բարձր տոնուսով։ Նրանք ցնցվելով և լացով են արձագանքում թեթեւ աղմուկին, բարձր ձայնին, վառ լույսին։ Նման նորածինների սենյակը պիտի լինի  առանց վառ լուսավորության, անաղմուկ։ Մասնագետները գտնում են, որ նման երեխաներին լավագույնս կարող են խաղաղացնել մայրերն իրենց հանգստությամբ։ Հարգելի մայրիկներ, կարևոր է, որ դուք նման իրադրություններում արագ վերագտնեք ձեր հանգստությունը։ Եթե դուք հանգիստ վիճակում հաճախ գրկեք անհանգիստ երեխային այնպես, որ նա լսի ձեր սրտի աշխատանքը և կամաց օրորեք նրան գրկած, երեխան կհանգստանա։

Երեխաների անհագստությունների և վախերի հաղթահարումը պետք է սկսել երեխայի ծնվելուց առաջ։ Եվ այն պիտի անել սեփական հոգեվիճակին հետևելով, ամենակարևորն ու առաջնայինը հղիության ընթացքում ձեր փոքրիկի առողջությունն է։

Մենք կշարունակենք խոսել երեխաների վախերի մասին, դրանք փոփոխվում են ինչպես տարիքի,  այնպես էլ կյանքի իրողությունների հետ։ Հաջորդ թեման կլինի «Ինչի՞ց են վախենում երեխաները 0-1 տարեկանում»:

Գովազդ