Մանկական զայրույթ. Ինչո՞ւ է առաջանում և ինչպե՞ս պետք է արձագանքեն ծնողները

Խնդիրներ

Զայրույթի դրսևորումները երեխաների մոտ սովորաբար ի հայտ են գալիս 1,5-4 տարեկան հասակում: Զայրույթի նոպաները սովորաբար տևում են մի քանի վայրկյանից մինչև 2 րոպե, երբեմն էլ ավելի երկար: Այս ժամանակ երեխան իրեն ագրեսիվ է պահում, կարող է փորձել կծել կամ հարվածել իրեն շրջապատողներին, նետել խաղալիքները: Եթե ագրեսիվության նոպաները պարբերաբար կրկնվում են, ցանկալի է խորհրդակցել մանկական հոգեբանի հետ:

Արդյո՞ք նորմալ են զայրույթի նոպաները

Սա աճող երեխայի համար նորմալ երևույթ է: Երեխաների 80 տոկոսի մոտ պարբերաբար նկատվում են զայրույթի նոպաներ, առավել հաճախ` 3 տարեկանների մոտ, համեմատաբար քիչ 2 տարեկան հասակում, իսկ չորս տարեկանում դա նկատվում է երեխաների 10 տոկոսի մոտ:

Ինչո՞ւ է երեխաների մոտ զայրույթի նոպա առաջանում

Երեխայի մոտ զայրույթի նոպա է սկսվում այն ժամանակ, երբ նա փորձում է ինքնուրույն ինչ-որ բան անել կամ անկախ լինել, բայց չի ստացվում: Զայրույթի նոպաների հաճախակիության գործում դեր ունի նաև երեխայի զարգացման մակարդակը,

Զայրույթի դրսևորումները երեխաների մոտ սովորաբար ի հայտ են գալիս 1,5-4 տարեկան հասակում: Զայրույթի նոպաները սովորաբար տևում են մի քանի վայրկյանից մինչև 2 րոպե, երբեմն էլ ավելի երկար: Այս ժամանակ երեխան իրեն ագրեսիվ է պահում, կարող է փորձել կծել կամ հարվածել իրեն շրջապատողներին, նետել խաղալիքները: Եթե ագրեսիվության նոպաները պարբերաբար կրկնվում են, ցանկալի է խորհրդակցել մանկական հոգեբանի հետ:

Արդյո՞ք նորմալ են զայրույթի նոպաները

Սա աճող երեխայի համար նորմալ երևույթ է: Երեխաների 80 տոկոսի մոտ պարբերաբար նկատվում են զայրույթի նոպաներ, առավել հաճախ` 3 տարեկանների մոտ, համեմատաբար քիչ 2 տարեկան հասակում, իսկ չորս տարեկանում դա նկատվում է երեխաների 10 տոկոսի մոտ:

Ինչո՞ւ է երեխաների մոտ զայրույթի նոպա առաջանում

Երեխայի մոտ զայրույթի նոպա է սկսվում այն ժամանակ, երբ նա փորձում է ինքնուրույն ինչ-որ բան անել կամ անկախ լինել, բայց չի ստացվում: Զայրույթի նոպաների հաճախակիության գործում դեր ունի նաև երեխայի զարգացման մակարդակը, հոգնածությունը, բնավորությունը, ընտանիքում առկա հոգեբանական վիճակը, ինչպես նաև երեխայի առողջությունը և ինքնազգացողությունը: Զայրույթի նոպաներ նաև կարող են առաջանալ այն դեպքերում, երբ մեծահասակները կտրուկ են արձագանքում երեխայի վարքին:

Կարելի՞ է արդյոք խուսափել զայրույթի նոպաներից

Երեխայի նկատմամբ ուշադիր լինելը կօգնի կանխատեսել զայրույթի հնարավոր նոպաները և խուսափել դրանցից` գործելով ըստ իրավիճակի և պահպանելով հանգստություն:

Իսկ եթե զայրույթի նոպան հանկարծակի է սկսվել, ապա ավելի հեշտ է հենց սկզբից դեմն առնելը. Կարելի է շեղել փոքրերի ուշադրությունը կամ նրան այլ հետաքրքիր զբաղմունք գտնել:

Ինչպե՞ս օգնել երեխային հաղթահարել զայրույթը

Հոգեբանները խորհուրդ են տալիս երեխային սովորեցնել արտահայտել իր զգացմունքները և գնահատել դրանք: Դրան կարող է նպաստել երեխայի զայրույթի մոդելավորումը` քննարկումների միջոցով պարզեք, թե ինչի նման է զայրույթը, նկարք այն: Բացի այդ, կարող եք երեխային սովորեցնել իր բարկությունը արտահայտել բառերի միջոցով, օրինակ« Ես զայրացած եմ»,  կարող եք նաև հեքիաթ հերինել, որի հերոսը կլինի ձեր բալիկը, իսկ բացասական կերպարը` նրա զայրույթը: Ծնողները պետք է բացատրեն իրենց երեխաներին, որ բոլորն էլ ժամանակ առ ժամանակ զայրույթ զգում են, սակայն դա արտահայտելու տարբեր եղանակներ կան: Կարևոր է, որ երեխայի զայրույթի նոպայի ժամանակ ծնողները հանգստություն պահպանեն:

Ինչպե՞ս արձագանքել երեխայի բարկությանը

Ցանկալի է հասկանալ, թե ինչն է դառնում երեխայի զայրույթի պատճառ: Այդպես ավելի հեշտ կլինի դրանից խուսափելը: Երբեմն երեխան բարկանում է ծնողների ուշադրության պակասից:

Ժամանակի ընթացքում զայրույթի նոպաների հաճախականությունը կնվազի: Իսկ ծնողները, որոնք սովորել են հաղթահարել երեխայի  տրամադրության կտրուկ փոփոխությունները, հետագայում ավելի հեշտ  գլուխ կհանեն դաստիարակության դժվարություններից:

 

Նյութն ըստ mama.ru կայքի

Գովազդ