Եթե փոքրիկը քնում է ծնողների հետ

Ձեր տանը հայտնվել է նորածին, որն ունի իր մահճակալը, սակայն գիշերը քնում է ծնողների հետ: 

Այսօր նմանատիպ իրավիճակը շատ հանդիպվող է և ունի մեկ բացատրություն` մայրիկներին այդպես  շատ ավելի հարմար է կերակրել փոքրիկին և հետևել նրան քնի ժամանակ: Հարկ չկա ամեն անգամ տեղաշարժվել,  մոտենալ մահճակալին, մայրիկը այդպես ավելի լավ է քնում,  բացի այդ փոքրիկը , որը մինչ 9  ամիսների ընթացքում սովորել է մայրիկի հետ սերտ շփմանը,  այդպես ավելի հանգիստ է զգում:

Սակայն կա հարցի այլ կողմ, հնարավոր է, որ մահճակալը, որում քնում են ամուսինները,  նեղ է և հայրիկներն ու մայրիկները չեն կարողանում թուլանալ և հանգստանալ, երբ նրանց կողքը քնած է փոքրիկը , քանի որ հնարավոր է վնասեն նրան: Բացի այդ,  տուժում են ամուսինների սեռական հարաբերությունները:

Ինչպե՞ս ճիշտ վարվել:  Գուցե հարկավոր էր ի սկզբանե փոքրիկին սովորեցնոլ մենակ քնելուն: Իսկ  եթե նա քնում է ծնողների հետ, ապա ե՞րբ է հարկավոր նրան  հետ վարժեցնել դրանից:

Այս հարցի շուրջ մասնագետների կարծիքները բազմազան են: Մի մասը կարծում է , որ միասնական քունը փոքրիկի մոտ առաջացնում է մեծ կախվածություն ծնողներից և խոչընդոտում է առանձին քնելու սովորության ձևավորմանը: Մյուս մասը,  ընդհակառակը,  պնդում է , որ միասնական քունը նպաստում է ամուր ընտանիքի ձևավորմանը:

Սակայն գոյություն ունեն  մի քանի կանոններ, որոնց պետք է հետևեն ծնողները , եթե փոքրիկը գտնվում է նրանց հետ: Առաջինը,  անկողինը և մահճակալը պետք է լինի անվտանգ, ալերգիա կան գրգռվածություն չառաջացնող: Երկրորդ` եթե հայրիկը կամ մայրիկը ծխում են կամ օգտագործում են ալկոհոլ, ապա անհրաժեշտ է փոքրիկին առանձնացնել: Երրորդ` երեխայի  շուրջը չպետք է լինեն անցքեր, որտեղ նա կարող է սահել և ընկնել:

Որպես կանոն կրծքով կերակրվող փոքրիկները քնում են մայրիկիների կողքին, քանի որ այդպես ավելի հեշտ է կերակրել: Սկսած 1,5 տարեկանից փոքրիկները սկսում են կամակորություն անել և ծնողների անկողին վազել, քանի որ այս շրջանում նրանց մոտ առաջանում է մթության հանդեպ վախ: Փոքրիկին ամեն բան կարող է վախեցնել` լամպերի ստվերը և անկյունում դրված իրը: Եթե անգամ փոքրիկը միշտ առանձին է քնել, ապա այդ տարիքում նրա մոտ կարող են  առաջանալ նմանատիպ երևույթներ: Որպես կանոն  փոքրիկները, որոնք  1,5 տարեկանից են սկսել քնել ծնողների հետ , մնում են այնտեղ  շատ ավելի երկար:

Ի՞նչ  կարող են անել ծնողները նման  պատագայում:  Կարելի է վարվել այսպես` թող փոքրիկը  քնի ծնողների անկողնում, հետո նրան տեղափոխեք իր անկողին:

Կարելի  է ձեռք բերել նոր մահճակալ, մանկիկի համար գեղեցիկ անկյուն սարքել , որպեսզի  նա  այնտեղ  իրեն լավ զգա, նաև իրեն  զգա այդ ամենի տերը:

Եթե փոքրիկը վախենում է մթությունից, ապա հարկավոր է գիշերային լույս  վառել  սենյակում:  Նա այդպես լավ կքնի:

Եթե այս ամենը ցանկալի արդյունք չի տալիս, հուսահատվել պետք չէ: Հոգեբանները պնդում են, որ  փոքրիկին ծնողների անկողնուց հանելու լավագույն տարիքը   3 տարեկան հասակն է: Ժամանակի ընթացքում, երբ նա իրեն ավելի ինքնուրույն զգա, ամեն բան ինքնըստինքյան կստացվի:

 

Նյութն ըստ myochag.ru կայքի