Նկարելը երեխայի համար շատ կարևոր է: Մանկաբույժների կարծիքով առողջ է այն երեխան, որը լավ խաղում է, խոսում ու նկարում: Ինչպես խաղը և խոսքը, այնպես էլ նկարելը երեխայի համար ինքնարտահայտման և ինքնաբացահայտման հնարավորություն է: Երեխայի համար նկարը արտաքին աշխարհի հետ շփման յուրօրինակ միջոց է:  Նկարի միջոցով երեխան կարող է արտահայտել իր տրամադրությունը, իր վախերը, մտքերը և իրեն հուզող հարցերը:

Մասնագետները կազմել են երեխայի նկարչական հնարավորությունների մոտավոր ցուցակ` ըստ տարիքի:

Մոտավորապես 2,5 տարեկան հասակում երեխայի մոտ սկսվում է կյանքի նոր փուլ. բացահայտումների և հետաքրքիր փաստերի ժամանակաշրջան: Սկզբնական շրջանում փոքրիկը փորձում է ինքնուրույն գլուխ հանել, սակայն դա երկար չի տևում: Շուտով սկսվում է անվերջ «ինչու»-ների տեղատարափը:

 

Երեխաներն անընդհատ հարցեր են տալիս և օր օրի հարցերի  քանակն ավելանում է: Ինչքան շատ գիտի երեխան, այնքան ավելի շատ հարցեր է տալիս:  Ընդ որում երեխան ուզում է իր յուրաքանչյուր հարցին ստանալ մանրակրկիտ պատասխան:

Գովազդ