Նկարելը երեխայի զարգացման կարևոր նախապայմաններից է

Կրթություն

Նկարելը երեխայի համար շատ կարևոր է: Մանկաբույժների կարծիքով առողջ է այն երեխան, որը լավ խաղում է, խոսում ու նկարում: Ինչպես խաղը և խոսքը, այնպես էլ նկարելը երեխայի համար ինքնարտահայտման և ինքնաբացահայտման հնարավորություն է: Երեխայի համար նկարը արտաքին աշխարհի հետ շփման յուրօրինակ միջոց է:  Նկարի միջոցով երեխան կարող է արտահայտել իր տրամադրությունը, իր վախերը, մտքերը և իրեն հուզող հարցերը:

Մասնագետները կազմել են երեխայի նկարչական հնարավորությունների մոտավոր ցուցակ` ըստ տարիքի:

Ըստ այդմ.

  • 12-18 ամսեկան երեխայի նկարներում դեռևս գաղափար չկա, նկարում է զիգզագներ, խզբզում է: Սա ժամանակ է, երբ երեխան սովորում է մատիտը բռնել և այն կիրառել:
  • Երկու տարեկան հասակում երեխան արդեն կարողանում է հորիզոնական և ուղղահայաց  գծեր պատկերել: Աստիճանաբար երեխան իր նկարները նմանեցնում է որոշ իրերի կամ երևույթների և դրանց համար անվանումներ մտածում:
  • Երեք տարեկան հասակում երեխան արդեն փորձում է նկարել շրջանակներ, արև, լուսին, ավելի ուշ` նաև մարդկանց: Այս հասակում երեխան փորձում է իր նկարներին այն ձևը տալ, ինչ իրականում ունեն:
  • Չորս  տարեկան հասակում երեխան փորձում է թղթի վրա պատկերել իրեն ծանոթ առարկաները, երկրաչափական պատկերներ է հաճախ ստանում: Սկսած այս տարիքից երեխան նկարում է ոչ թե այն, ինչ տեսնում է, այլ նաև պատկերում է այդ առարկայի մասին իր իմացածը:
  • Հինգ  տարեկանում երեխան մարդուն արդեն պատկերում է ամբողջությամբ` մարմնի բոլոր մասերով, փորձում է նաև հագուստ նկարել
  • Վեց  տարեկանում արդեն նկարների հերոսները որոշակի գործողություն են կատարում, այլևս անշարժ պատկերներ չեն:

Երբ երեխան մեծահասակներին իր նկարներն է ցույց տալիս, նա չի ակնկալում «Ի~նչ գեղեցիկ նկար է» հիացական արտահայտությունը լսել: Հոգեբանները խորհուրդ են տալիս նման պարագայում երեխայի հետ քննարկել նրա առարկայի բովանդակությունը: Սակայն եթե երեխան Ձեզ նկարը ցույց չի տալիս, կամ չի ուզում խոսել նկարում պատկերվածի մասին, մի ստիպեք ու մի հարցախեղդ արեք երեխային:

Նկարներն արտահայտում են երեխայի հոգեվիճակը: Ուստի մասնագետները խորհուրդ են տալիս ծնողներին հետևողական լինել: Եթե  փոքրիկի պատկերած նկարները համապատասխանում են ստորև թվարկված կետերին, ապա անհանգստանալու հիմքեր կան:

  • Եթե փոքրիկի նկարածից միշտ ցավագին տպավորություն եք ստանում
  • Եթե երեխան մարդկանց կամ այլ կերպարների նկարելիս մարմնի որոշ մասեր միշտ բաց է թողնում
  • Եթե կերպարները մշտապես  ունեն սև կամ դատարկ աչքեր
  • Եթե նկարներում գերակշռում է սև գույնը
  • Եթե երեխան մեծ թղթի մի փոքր մասի վրա է նկարում
  • Եթե երեխան անընդհանտ պատռում է իր նկարները կամ հրաժարվում նկարելուց
  • Եթե նույն պատկերը նկարում է ամիսներ շարունակ:

Նման դեպքերում մասնագետները խորհուրդ են տալիս դիմել մանկական հոգեբանի:

Նյութն ըստ mamashkam.ru կայքի

Գովազդ