Նկարելը` ինքնաարտահայտման միջոց երեխայի համար

Կրթություն

Փոքրիկի երևակայությունն անսպառ է և այն հնավորինս արտահայտվում է, երբ որ նրա ձեռքին հայտնվում է մատիտ կամ գրիչ: Հոգեբաններն ասում են, որ երբեմն փոքրիկը չի կարողանում բառերով շատ բան արտահայտել, ուստի մեկ  տարեկանից սկսած նա պետք է ունենա տարբեր գույների ու ձևերի մատիտներ և թուղթ` իր մտքերն այդ կերպ արտահայտելու և ինքնադրսևորվելու համար:

«Նկարելու պահանջ բոլոր տարիքում էլ լինում է, բայց հատկապես երեխայի համար դա շատ կարևոր է, նկարելու միջոցով նա կարողանում է իր տպավորությունները ցույց տալ մարդկանց: Նկարելը  շրջապատում կատարվող երևույթների մասին իր կարծքին արտահայտելու սկզբնական ձևն է»,- ասում է հոգեբան Լիլիթ Ստեփանյանը:

Հոգեբանի կարծիքով, ծնողները պետք է այս հարցում շատ հետևողական լինեն և չզրկեն փոքրիկից ինքնարտահայտման յուրօրինակ հնարավորությունից.  այս տարիքում փոքրիկները սովորաբար  մանկապարտեզ դեռ չեն գնում, որտեղ կկարողանան գունավոր թղթերից տարբեր իրեր պատրաստել, նկարել:

«Ես իմ երեխաներին արդեն հասուն տարիքում ցույց եմ տվել իրենց նկարները, առաջին գունավոր գծերը, դա նրանց շատ է ուրախացրել, տղաս արդեն 15 տարեկան է և շատ լավ նկարում է, այսինքն ես իմ  փոքրիկի մեջ կարողացել եմ դեռ փոքրուց սեր առաջացնել  նկարչության հանդեպ»,-ավելացնում է հոգեբանը:

Անկախ նրանից Ձեր փոքրիկը նկարիչ կդառնա, թե ոչ, նկարչությունը զարգացնում է նրա երևակայությունը և աշխարհընկալումը: Նա սկսում է ճիշտ գույները ճիշտ տեղերում օգտագործել: Երբ որ փոքրիկը «հաջողություններ է գրանցում» նկարչության մեջ, ըստ Ստեփանյանի, պետք է նրան տալ արդեն գունավոր թղթեր:

Այս թեմայով տես նաև

Նկարելը երեխայի զարգացման կարևոր նախապայմաններից է

Գովազդ